Խոսելու հերթը Միհրան Պողոսյանինն է

Անցել է տևական ժամանակ այն պահից, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակավ հայտարարեց, թե ցանկացած անձ կարող է կամայական ապրանք ներմուծել, իսկ խնդիրների ժամանակ զանգահարել վարչապետին: Ավելի ուշ  կառավարությունից պարզաբանեցին, որ անհրաժետության դեպքում պետք  է զանգահարել ոչ թե ուղիղ վարչապետին, այլ նրա համապատասխան ոլորտը  համակարգող խորհրդականին:  Վարչապետի  հայտնի  հայտարարությունից անցել է  մեկուկես ամիս և որևէ կոնկրետ տեղեկություն, թե այս ընթացքում  քանի նոր ներկրող է հայտնվել չկար:  Նոյեմբերի 21-ին ՊԵԿ-ը վերջապես բարձրացրեց լռության խորհրադավոր վարագույրը՝ հայտարարելով, որ բանանի ներկրման փորձը հաջողվել է: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն է տարածել այն մասին, թե ինչպես է ոմն տնտեսվարող ցանկացել բանան ներկրել Հայաստան, հաջողությամբ հատել Հայաստանի մաքսային սահմանը, սակայն արդեն սահմանը հատելուց հետո,  պետության ներսում բախվել խնդիրների։ ՊԵԿ-ը հայտնում է, որ իրենք  այս մասին օպերատիվ տեղեկություն են ստացել: ՊԵԿ նախագահ Վարդան  Հարությունյանը հանձնարարական է տվել  մաքսային մարմիններին՝ խիստ և հետևողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար և ազատ մրցակցային միջավայր: « Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե: Այսպես, Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը: Հաշվի առնելով միջադեպը՝ Պետական եկամուտների կոմիտեն խստագույնս նախազգուշացնում է զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից, միաժամանակ կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել. ապրանքների արտահանումը, ներկրումը, արտադրությունը և առևտրի կազմակերպումն ամենօրյա հսկողության ներքո է, և ՊԵԿ-ը պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի»,-  նշվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունը բավականին ուշագրավ է, նախ այն իմաստով, որ տնտեսվարողը, ով փաստորեն մաքասատանը որևէ խնդրի չի հանդիպել, խոչընդոտների է հանդիպել մարքսային սահնմանից ներս՝ ներկրման գործընթացի բարեհաջող ավարտից հետո, դիմել է ոչ թե  իրավապահներին կամ ասենք  Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժաղովին, այլ  ՊԵԿ-ին:  Ինչո՞ւ է  տնտեսվարողը նախընտրել դիմել ՊԵԿ-ին և ոչ թե Ոստիկանությանը: Այս հարցի պատասխանը ՊԵԿ հաղորդագրության մեջ չկա, սակայն ամենակարևորն այստեղ այն է, որ ՊԵԿ-ը հաջողությամբ լուծել է անհայտ անձանց խնդիրը և, ի վերջո,  բանանի բաղձալի ներկրման փորձը ավարտվել է հաջողությամբ: ՊԵԿ հաղորդագրության մյուս հետաքրքիր նրբերանգը անհայտ անձի ինտիրգն է: Բանանի ներկրման մենաշնորհը՝ավելի քան 98 տոկոսը, ըստ ԶԼՄ հրապարակումների, պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին` Քեթրինի Միհրանին։  Ուստի, օդում կախված է մնում այն հարցը, թե ով կարող էր լինել անհայտ անձը, ում  ձեռնոտւ չէր բանանի ներկրման ոլորտում նոր տնտեսվարողի մուտքը: Իհարկե,  միանգամյան հնարավոր է նաև, որ սա շատ լավ սարքված գործ է՝ ընդդեմ Միհրան Պողոսյանի: Ամեն դեպքում ՊԵԿ հաղորդագրությունից հետո  առնվազն երկու նոր հաղորդագրություն ևս պետք է տարածվի: Առաջին՝ իրավապահ մարմինների կողմից՝ բիզնեսը խոչընդոտղ անհայտ անձաց հայտնաբերման վերաբերալ պետք է ներկայացվեն մանրամասներ, այլապես կստացվի, որ ՊԵԿ-ը փակ կառույց է, իսկ տնտեսվարողին խոչընդոտողները չեն պատժվում,  հետևաբար  նման պատմություններ կարող են էլի կրկնվել: Երկրորդ՝   տրամաբանական կլինի, որ  բանանի ներկրման այս մութ պատմության շուրջ  հայտարարությամբ հանդես գա նաև «Քեթրին  գրուպն» ու նրա սեփականատեր Միհրան Պողոսյանը՝  հստակ պարզաբանելով իր ունեցած կամ չունեցած  առնչությունն անհայտ անձանց հետ:   Դավիթ Մանուկյան    

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am