Ֆրանսիայի Էվրե քաղաքի բնակիչը ժառանգություն ստացած տանը հայտնաբերել է 100 կգ ոսկի, որը թաքցված է եղել տարբեր սենյակներում, հաղորդում է Normandie-Actu-ն։
Նշվում է, որ ֆրանսիացին ոսկին հայտնաբերել է հին կահույքը տանից դուրս հանելու ժամանակ։ Սկզբում նա հայտնաբերել է մետաղական տուփ, որում գտել է ոսկե մետաղադրամներ։ Ավելի մանրակրկիտ խուզարկության արդյունքում տան տարբեր մասերում, այդ թվում լոգասենյակում, ոսկե ձուլակտորներ և մոտ 5 հազար մետաղադրամ է հայտնաբերվել:
Հայտնաբերված գանձը գնահատվել է 3,5 միլիոն եվրո։ Բացի այդ ֆրանսիացին գտել է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ոսկին ձեռք է բերվել օրինական կերպով 20-րդ դարի 50-60-ական թվականներին։
Ֆրանսիայում գործող օրենքների համաձայն՝ պետությունը կստանա 45 տոկոս չափաբաժին։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը