Իտալիայում «խավիարային դիվանագիտության» սկանդալ է պայթել

Ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առաջին անգամ դարձել է քրեորեն պատժելի արարք: Նախօրեին իտալական ամենահեղինակավոր հետաքննական լրագրողների կենտրոնը համարվող Rai հեռուստաընկերությունը հեռարձակել է հաղորդում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի ադրբեջանամետ գործունեության և կաշառակերության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, հաղորդման մեջ նշվում է, որ 2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեա­դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ­ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավարն է: Վոլոնտեն մեղադրվում է 2012­2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ­ում: Գումարը նրան է փոխանցել ԵԽԽՎ­ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել է Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը: Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում: Ուշագրավ է, որ իտալացի նախկին պատգամավոր Վոլոնտեն որոշել է լռել և հրաժարվում է խոսել նախաքննությունը վարող քննիչների հետ: Իտալական հանրային Rai հեռուստաընկերության պատրաստած հաղորդումը լայն աշխարհագրություն է ընդգրկել` նկարահանվելով Հռոմում, Միլանում, Ստրասբուրգում, Բրյուսելում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Երևանում: Նկարահանող խմբին թույլ չի տրվել մտնել Բաքու: Ադրբեջանական իշխանություններն իրենց նման որոշումը պայմանավորել են այն պատճառաբանությամբ, որ 1992 թվականին նկարահանվող հաղորդման գլխավոր խմբագիրը Լեռնային Ղարաբաղում ռեպորտաժ է նկարել, որտեղ փաստեր էր բերել Ադրբեջանի կողմից քաղաքացիական թիրախները ռմբակոծելու վերաբերյալ: Չնայած նկարահանող խումբը չի մեկնել Բաքու, այդուհանդերձ նրանք հաղորդման մեջ օգտագործել են հարցազրույցներ ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալների, այդ թվում և Խադիջա Իսմայիլովայի հետ: Պայթուցիկ բովանդակություն ունեցող հաղորդման մեջ խոսել են նաև մի խումբ իտալացի պատգամավորներ: Հարցազրույց է արվել Իտալիա­ Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավարի հետ: Ուշագրավ է, որ նա հարցազրույցը վերջացնում է այն մտքով, որ եթե Իտալիայում էլ լրագրողներին մի քանի ամսով բանտարկեն, իրենց խնդիրների մի մասը լուծված կհամարվի: Ֆիլմում կան անդրադարձներ նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին: Հաղորդման մեջ ընդգծվում է այն իրողությունը, որ ԵԽԽՎ երկրներում սա առաջին քրեական գործն է խավիարային դիվանագիտության թեմայով: 2013 թվականի հոկտեմբերին կայացած նոր ընտրություններում Վոլոնտեն այլևս չի վերընտրվել պատգամավոր, ուստի դրանից հետո ադրբեջանական կողմը փոխել է իր «խավիարային թիրախը»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am