ՊԵԿ փոխնախագահը տեղյակ չէ
Այսօր լրագրողները ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանից փորձեցին տեղեկանալ, թե ովքե՞ր էին բանանի ներկրմանը խոչընդոտողները,ինչպես նշվում էր ՊԵԿ-ը հաղորդագրության մեջ, Միրումյանը նշեց որ տեղյակ չէ: «Տեղյակ չեմ, անկեղծ ասած, թե ինչ խոչընդոտներ են եղել, ինչպես են հարթվել: Ես տեղեկացված եմ միայն, որ կան բանան ներմուծողներ, բայց թե ի՞նչ խոչընդոտներ են եղել, այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը: Այնուհետև տեղեկացրեց, որ ՓՄՁ-ների մասով վարչապետի հանձնարարականը կատարվում է: Նրա խոսքով` ՓՄՁ-ների մասով ՊԵԿ-ը հսկողական գործիքակազմ չի կիրառում, որովհետև ՓՄՁ-ները, բյուջետային եկամուտների ապահովման տեսանկյունից, էական դերակատարություն չունեն: Նրանց մասնակցությունը եկամուտներին, 9 ամսվա բյուջեի կտրվածքով, 1,4 տոկոս է կազմում:
