Ծառուկյանի վերադարձի «առանձնահատկությունները» և Սերժ Սարգսյանի նուրբ հաշվարկը

«Իրատես» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ինչ-որ բան կփոխի, իհարկե։ ա) Գրագետ, հաշվարկված վերադարձի դեպքում ՀՀԿ-ն, որը սրընթաց գնում է «պատմական» համագումարի, մանևրի հսկայական դաշտ կարող է ստանալ: Մանավանդ որ արդեն իսկ բարձրաձայնումներ կան, թե ՀՀԿ համագումարը սպասվածի չափ «ցնցող» չի լինելու մի շարք, սակայն առաջին հերթին Հայաստան «չներթափանցած» լուրջ ներդրումների պատճառով: Չնայած կա նաև հակառակ տեսակետը` ներդրումները կլինեն դեկտեմբերին: Ի դեպ, սրանից են կախված Ծառուկյանի «մուտքի» «ինչպես»-ն ու «երբ»-ը: Նաև` «ումով»-ը: բ) Բաց է նաև հարցը՝ բարձրագույն իշխանությունը տվե՞լ է նրան վերադարձի «դաբրո», թե՞ ԲՀԿ-ն պարզապես յուր հոծ զանգվածներով կանչում էր նրան, ընդ որում՝ «փարդի հետևում» այս անգամ ունենալով ոչ թե երկրորդ նախագահին, այլ 13-րդ վարչապետին: Այո, Հովիկ Արգամիչին, ով այս պահին քաղաքական «միջանցքում» է, և գտնվելով Երևանում, չի մասնակցում ՀՀԿ ԳՄ նիստերին: Ասել է` մեսիջ է հղում առ այն, որ անչափ դժգոհ է իր վիճակից: Իսկ դժգոհելու առիթ Հովիկ Արգամիչն ունի, զի նրան մինչ այս պահը, ինչպես և Ծառուկյանին, չեն ասել` «վերադառնո՞ւմ է», թե՞ ոչ: Միջանկյալ էլ ասենք, որ Սերժ Սարգսյանի խաղի ու հաշվարկների գերագույն հմայքը եղել և մնում է հենց այս մարտավարությունը՝ պահել որևէ մեկին «միջանցքում», փորձելով հասկանալ` այդ «ղեկավարելի քաոսից» հիբրիդային ինչ պատկեր կարտածվի: Ասել է թե` պետք է հասկանալ` ինչպե՞ս կխաղա Ծառուկյանը հետայսու, որն այս պահին անչափ ջերմ հարաբերություններ ունի «նախագահ ջանի» հետ, և ամենուր ասում է, որ այլևս թույլ չի տալու իրենց «արանքը մարդ մտնի»։ Արդյոք պահելո՞ւ է իր խոսքը, թե՞ նրա կողքին դարձյալ հավաքվելու են մարդիկ, ովքեր վերջինիս ներշնչելու են` «ամենա-ամենան» հենց ինքն է, որ կա: Եվ ապա` ինչպե՞ս է իրեն պահելու Հովիկ Արգամիչը, որ ամիսներ առաջ, ոչ ավել-ոչ պակաս, վերցրել ու ասել էր՝ ինքը կլինի վարչապետ նաև 2017-ից հետո, երբ դեռ պետք էր անցնել 2016-ը: գ) Բոլոր դեպքերում, շատերն են համոզված, որ Ծառուկյանը կվերադառնա, ընդ որում, ի տարբերություն ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի, նրա վերադարձին քաղաքական դաշտում շատերը չեն սպասում, այդ թվում՝ ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն, արևմտյան ալյանսի ակնկալիք ունեցողների բլոկը, որովհետև Ծառուկյանի վերադարձով ծածկվելու է բավականին լուրջ դաշտ, և բողոքական էլեկտորատի կարոտախտի ողջ բաղձանքը սուբլիմացվելու է նրա կերպարի մեջ: դ) Ծառուկյանի քաղաքականություն վերադարձն ինքնին շատ լուրջ ներդրում է նրա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական կյանքում: Ասել է՝ Ծառուկյանի մուտքը լուրջ գումարների ազդանշանում կլինի (նա սիրում է ծախսել քաղաքականության վրա), որի մի մասից էլ կօգտվի բուն բողոքավոր էլեկտորատը` այս կամ այն «տեսքով»: Մյուս կողմից, առանձնապես նյութական պայծառ օրեր չապրող կուսակցությունների համար սա ուղղակի գիլիոտին կլինի` ինքնուրույնության առումով, ինչի տակ նույնպես նուրբ հաշվարկ կա. Ծառուկյանի վերադարձը մնացած բոլոր քաղաքական, ոչ «նյութավոր» ուժերին կստիպի հավասար զգաստ լինել հանդեպ գերագույն խաղացողը` Սերժ Սարգսյանը: Որովհետև խաղն այդ դեպքում փոխվում է…. առաջին հերթին հօգուտ նրա: Նա է դառնում բոլորի արբիտրը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am