Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել Ս. Սարգսյանի դավաճանությունը շարունակելու համար Մոսկվայից նշանակված վարչապետի խոստումներին. «Սասնա ծռեր»

«Սասնա ծռերի» անդամները փաստաբանների միջոցով հայտարարություն են տարածել. «Մենք՝ բանտում և ընդհատակում գտնվող քաղբանտարկյալներս և քաղհալածյալներս, հայտարարում ենք, որ շարունակում ենք ազատագրական պայքարը անսասան վճռականությամբ: Մեր հավատի և ուժի աղբյուրը Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ անսահման սերն է, որն էլ մեզ տանում է դեպի հաղթանակ և ազատություն: Մենք գիտակցում ենք, որ ժողովրդի վստահությունը վայելող ու նրա կամքն արտահայտող ներկայիս ազգային դիմադրության ու վաղվա իշխանության կորիզն ենք, ինչը արդեն չեն կարող հաշվի չառնել նաև գործող վարչախումբը և արտաքին ուժերը: Ուստի մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սասնա Ծռեր Ճանապարհային քարտեզին համապատասխան առաջնորդելու համաժողովրդական ընդվզումը և կազմակերպելու համազգային ինքնորոշմամբ ՀՀ պաշտոնական և Արցախի սահմանադրական միացյալ տարածքի վրա Նոր Հանրապետություն հիմնադրելու գործը: Մեր ժողովրդին կոչ ենք անում տոգորվել պայքարի կամքով և հաղթանակի հավատով, ուշադրություն չդարձնել Սերժ Սարգսյանի դավաճանությունը շարունակելու համար Մոսկվայից նշանակված նորաթուխ վարչապետի կեղծ խոստումներին և պատրաստվել ոտքի կանգնելուն: Մեր արտերկրաբնակ հայրենակիցներին հորդորում ենք դադարեցնել գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանին որպես պետության ղեկավար ընդունելու ազգակործան ընթացքը, հույսեր չկապել նրա հետ միասին ընտրություններով ժողովրդին խաբող կեղծ ընդդիմության հետ և դրա փոխարեն մասնակցային ու նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ընդվզումը հասունացնելուն և կյանքի կոչելուն: Դիմում ենք նաև ազատության մեջ գտնվող պայքարի առաջամարտիկներին, ովքեր պարտավոր են մի կողմ դնել տարաձայնությունները և համախմբվել մարդկային երջանկության ու ազգային իղձերի իրականացման ապահովմանը միտված Նոր Հանրապետության հիմնադրման գաղափարի շուրջ: Բանտից դուրս գտնվող և բոլորիս համար ընդունելի առանցքային անհատը մեր ավագ ընկեր Ալեք Ենիգոմշյանն է, ուստի համախմբումը օրինաչափորեն պետք է տեղի ունենա նրա համակարգմամբ: Մենք համոզված ենք, որ շատ շուտով հեռացնելու ենք գաղութային վարչակազմին, ազատագրվելու ենք սպիտակ ցեղասպանության վերածված ռուսական գաղութատիրությունից և ստեղծելու ենք քաղաքակիրթ աշխարհին մաս կազմող պետականություն: 1.Ժիրայր Սեֆիլյան 2.Գարեգին Չուգասզյան 3.Մխիթար Ավետիսյան 4.Պավել Մանուկյան 5.Վարուժան Ավետիսյան 6.Արայիկ Խանդոյան 7.Արմեն Լամբարյան 8.Կարո Եղնուկյան 9.Հայկ Կյուրեղյան 10.Սերգեյ Կյուրեղյան 11.Արեգ Կյուրեղյան 12.Աշոտ Պետրոսյան 13. Լիպարիտ Պետրոսյան 14. Հովհաննես Հարությունյան 15. Գևորգ Իրիցյան 16. Արամ Մանուկյան 17. Արթուր Մելքոնյան 18. Գառնիկ Հովակիմյան 19. Արթուր Սողոմոնյան 20. Թաթուլ Թամրազյան 21. Գագիկ Եղիազարյան 22. Արամ Հակոբյան 23. Մարտիրոս Հակոբյան 24. Տիգրան Մանուկյան 25. Վարդան Գերավետյան 26. Վոլոդյա Ավետիսյան 27.Գևորգ Սաֆարյան 28.Թորոս Թորոսյան 29.Սեդրակ Նազարյան 30.Էդվարդ Գրիգորյան 31.Արայիկ Հակոբյան 32.Արթուր Սարգսյան 33.Տիգրան Սարգսյան 34.Արմեն Բիլյան 35.Հովհաննես Վարդանյան 36.Սմբատ Բարսեղյան 37.Նարեկ Սարգսյան Հայտարարություն-կոչը հրապարակման օրվա դրությամբ հնարավոր չի եղել ստորագրման նպատակով հասցնել բոլոր քաղբանտարկյալներին, ինչի համար հայցում ենք նրանց ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am