Վերջին 7 տարվա ամենացածր տնտեսական աճը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել՝ 0,4 տոկոս: Մինչ այս տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը արձանագրվել էր 2009-ի աշնանը։ Մասնավորապես այդ տարի նույն 10 ամիսների արդյունքներով արձանագրվել էր 17.5 տոկոսի անկում։ Իսկ հաջորդ՝ 2010 թվականին արդեն հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում 2,4 տոկոսի տնտեսական աճ էր արձանագրվել։ 2011 թվականի տնտեսական աճի ցուցանիշը նույնպես կազմել էր 2.4 տոկոս, 2012-ին տնտեսական աճի ցուցանիշը եղել էր 7,2 տոկոս, 2013-ին՝ 3,4, 2014-ին՝ 4,2, իսկ արդեն 2015-ին՝ ընդամենը 3,5 տոկոս։ Հաջորդ աննախադեպ անկումը, որն այս տասը ամիսների արդյունքներով արձանագրվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների նվազումն է. այն կազմել է 7.3 տոկոս։ Սա նշանակում է, որ այս տարվա 10 ամիսներին Հայաստանում ավելի քիչ գյուղմթերք է աճեցվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Եթե նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ են գյուղմթերքի արտադրության ծավալները նվազել, ապա դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում։ Արդյունաբերական արտադրանքի ծավալները 10 ամիսների կտրվածքով աճել են 6.5 տոկոսով։ Սակայն, եթե արդյունաբերության տվյալներից հանվեն հանքարդյունաբերության, կամ ավելի կոնկրետ՝ պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները, որոնք մոտ 31.8 տոկոսով աճել են, ապա արդյունաբերությունում եւս շատ տխուր պատկեր կստացվի։ Ինչ վերաբերում է տնտեսության մեկ այլ կարեւոր ճյուղին՝ շինարարությանը, ապա այստեղ ծավալները գնալով ավելի են նվազում։ Այս տարվա 10 ամիսների արդյունքներով շինարարության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 9.8 տոկոսով։ Մինչդեռ 2015 թվականի տասն ամիսներին շինարարության ծավալները, հակառակը, ավելացել էին, թեեւ աննշան՝ 0.1 տոկոսով։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am