Արմեն Ամիրյանի նախարարական ընթրիք. այս ձեւաչափով հանդիպում դեռ երբեւէ չի եղել

Նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախօրերն իր ընտանեկան հարկի տակ ընթրիքի սեղանի շուրջ էր հավաքել նախկին մշակույթի նախարարներին՝ Հակոբ Մովսես, Ռոլանդ Շառոյան, Արմեն Սմբատյան, Թամար Պողոսյան, Գեւորգ Գեւորգյան, Հովիկ Հովեյան եւ Հասմիկ Պողոսյան։ Ներկա չի եղել միայն Պերճ Զեյթունցյանը՝ առողջական խնդիրների պատճառով։ Ներկա եւ նախկին նախարարները քննարկել են երկրի մշակույթին առնչվող հին ու նոր խնդիրներ եւ որոշել մշակույթի նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծել, որը պարբերաբար ու հնարավորինս հաճախակի կհավաքվի՝ քննարկելու մշակութային ոլորտի կարեւոր խնդիրներն ու լուծումներ առաջարկելու։ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ միմյանց հետ հարաբերվելու, խոսելու, քննարկելու բազմաթիվ հարցեր ունեին եւ հաջորդ հանդիպումից սկսած՝ կոնկրետ խնդիրներով ու առաջարկներով են հանդիպելու. «Մեր ցանկությունները շատ են՝ քաղաքական հարցերից սկսած մինչեւ տնտեսական, մենք այնքան չլուծված խնդիրներ ունենք հատկապես մշակույթի բնագավառում։ Մենք երկրի մարդիկ ենք եւ երկրի խնդիրներին ծանոթ ենք, կփորձենք բոլոր կնճռոտ խնդիրները քննարկել եւ պատրաստակամություն ենք հայտնել բոլոր հարցերում՝ ով ինչով կարողանա, օգտակար լինի»։ Այս ձեւաչափով հանդիպում դեռ երբեւէ չի եղել, ինչը Գեւորգյանը շատ է կարեւորում, որովհետեւ հավաքված են մարդիկ, որոնք փորձ եւ լումա ունեն այս երկրի համար ներդրած, «արվեստագետներ են, որոնք կարող են շատ օգտակար լինել։ Լավ կլիներ, որ ուրիշ բնագավառներում էլ նման երեւույթ ստեղծվեր, բայց մեր բնագավառը լավ է այնքանով, որ բոլորն արվեստագետներ են, եւ իրար հետ հարաբերվելու խնդիրն ավելի հեշտ է, մնում է կարողանանք մեկս մյուսին օգտակար լինել։ Կարծում եմ՝ շատ լավ նախաձեռնություն է եւ իր դրական արդյունքը կունենա»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am