Չորս հոգին կարող է դառնալ ութ.. Նոր զարգացումներ Վանաձորում

Նոյեմբերի 25-ին Վանաձորի ավագանու արտահերթ նիստ նախատեսված չէ: Այս մասին hayeli.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին: Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «Վանաձորի հարցը կրկին սրվել է. նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ծրագրել է նոյեմբերի 25-ին ավագանու նիստ հրավիրել ու երեկվանից կատաղի «աշխատանք» է տանում ընդդիմադիր ավագանիների հետ, որպեսզի համոզի ներկայանալ ու քվորում ապահովել, որ ինքն էլ դառնա փաստացի քաղաքապետ։ Խոսակցություն կա, որ Ասլանյանին կուսակցությունից ուլտիմատում են ներկայացրել՝ կամ ապահովում է քվորումը, կամ հրաժարական է տալիս։ Սակայն ընդդիմադիրները դեռեւս դիմադրում են։ Մամիկոն Ասլանյանը մեզ փոխանցեց, որ ավագանու նիստ նախատեսված է դեկտեմբեր ամսին: Նա նաեւ նշեց, որ հանդիպում է ունեցել Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամների հետ, որի ժամանակ էլ խոսակցություններ են գնացել, թե ինչու պետք է ավագանու անդամները մասնակցեն նիստերին: Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե Ասլանյանը որդեգրել է մեկ սկզբունք, <Ավելի լավ է Վանաձորը հրաժարական ներկայացնի, քան ինքը>, Ասլանյանը արձագանքեց. < Նաիրա Զոհրաբյանը հին քաղաքական գործիչ է, եւ ես լինելով նոր քաղաքական գործիչ չեմ ուզում նրա խոսքերը մեկնաբանեմ>: Հարցին, թե այդպես էլ պարզ չդարձավ, թե ովքեր էին այն չորս ընդդիմադիրները, ովքեր Ձեր օգտին քվեարկեցին, Վանաձորի քաղաքապետը տվեց հետեւյալ պատասխանը. <Չորս հոգին կարող է ամեն պահի փոխվել դառնալ ութ հոգի, կամ երեք հոգի, նրանք անձինք ենք, ովքեր հարմար են գտել իրենց խղճի մտոք քվեարկել, այնպես , որ պետք չէ նրանց վրա մեծ խարիսխ գցել, նրանք վանաձորցի են, ովքեր չեն իմացել, որ հետագայում պետք է միավորվեին մի ինչ-որ անորոշ ապագայով հարցի շուրջ>: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am