Կամավորականներ են հավաքագրվում

Հայկական Ժամանակը գրում է. Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու` ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել: Կամավորագրված քաղաքացիները Հայաստանի տարբեր մարզերից են: Ներկայումս այդ քաղաքացիների հետ անհատական աշխատանքներ են տարվում նրանց ունակությունները գնահատելու եւ ճիշտ բաշխում կատարելու համար: Այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԴԱ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը: «Այսօրվա դրությամբ հավաքագրվել է 650 հոգի, հիմա հիմնականում աշխատանքները տարվում են հավաքը շարունակելու համար: Թեեւ գումարտակը կազմված է լինելու 400-500 հոգուց, բայց շատ պետք է հավաքվեն, որ ընտրության հնարավորություն լինի: Ցանկությունը, կամավորագրումը քիչ է, նաեւ պետք է պատրաստված լինեն, առողջական վիճակը պետք է թույլ տա: Հիմա անհատական աշխատանքներ են տարվում բոլոր անդամագրվածների հետ զուտ իրենց ռազմական ունակությունները, հմտությունները ճշտելու համար, որ կարողանանք իմանալ ում, ինչ կարգավիճակով կարող ենք օգտագործել (ով է գնդացրորդը, ով է հրաձիգը, ով է հրետանավորը, տանկիստը, հետախույզը, կապավորը): Ընտրությունից հետո որոշելու ենք ովքեր են առաջին պահի համար պիտանի, ովքեր են հետագայում որպես պահեստային պետք գալու: Դրանից հետո անցկացվելու են վարժական հավաքներ, ունակությունները կատարելագործելու, նախապատրաստելու համար»,- ասաց Մխիթարյանը: Սրան, ըստ հանձնախմբի ղեկավարի` հաջորդելու է ստորաբաժանումների ներդաշնակումը, գնդի, դասակի, գումարտակի կազմումը, զորավարժությունների անցկացումը: Վերը նշված կազմակերպչական աշխատանքները, Մխիթարյանի կարծիքով, կավարտվեն դեկտեմբերին: «Դրանից հետո կմեկնենք պաշտպանական շրջան, որը ՊՆ-ն մեզ կհատկացնի: Այնտեղ տեղանքին կծանոթանանք, որ պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում մարտական խնդրի կատարմանը: Սրանով ուզում ենք ներդնել ակտիվ պահեստազորի գաղափարը, որն ագգ-բանակ հայեցակարգի մի մասն է: Ամեն քաղաքացի պետք է իմանա իր խրամատի տեղը, կրակի գոտին, թշնամու հարձակման հավանական ուղղությունը եւ պատրաստ լինի կրակել այդ ուղղությամբ»,- ասաց Մխիթարյանը: Հարցին` արդյոք այս պահին տեսնում են այդ պահեստազորի անհրաժեշտությունը, ՀՅԴ ԳԱ ազատամարտիկների հանձնախմբի ներկայացուցիչը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ այդ անհրաժեշտությունը միշտ էլ եղել է 1994 թվականի մայիսի 12-ից հետո: Այդ անհրաժեշտությունը միշտ կա, քանի դեռ մեր հարեւաններն Ադրբեջանն ու Թուրքիան են, դրա անհրաժեշտությանը միշտ էլ լինելու է»: Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳԱ տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր. «2016 թվականի ապրիլի 2-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններին հանպատրաստից կամավորականների մասնակցությունը վեր հանեց կազմակերպչական եւ պատրաստվածության մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն մարմինը որոշում է կայացրել` կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Վերջերս «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը եւս հանդես էր եկել հայտարարությամբ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական ուժերը: Թե ինչ արձագանք է գտել նրա հայտարարությունը կփորձենք պարզել առաջիկայում: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am