Վահան Շիրխանյանի մահը կմնա նրանց խղճին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատները ամիսներ շարունակ բարձրաձայնում են, որ առողջ վիճակով, «իր ոտքով Երեւան-Կենտրոն» ՔԿՀ մտնելուց հետո Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, եւ 50 մետր տեղաշարժվելու համար նրան կողմնակի օգնություն է անհրաժեշտ, ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ վերջապես բարեհաճեց այդ առիթով հայտարարությամբ հանդես գալ. «Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն. հրավիրվել է բժշկական կոնսիլիում… Ըստ կոնսիլիումի արդյունքների` Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի»: Ավելին` ԱՆ-ն լրացուցիչ հետազոտությունների համար անհապաղ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, որտեղից երեկվա դրությամբ պատասխան չէր ստացվել: «Ձայն բարբառոյ յանապատի» վիճակ է նաեւ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի մոտ: Նրանց չի հետաքրքրում, թե ինչպես են վերաբերվում կալանավայրում ՀՀ քաղաքացու, նախկին փոխնախարարի հետ: Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին զրուցեց իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված Վ. Շիրխանյանի կնոջ` Բուրաստան Շիրխանյանի հետ, ով վերջերս է տեսակցել ամուսնուն: Նա հայտնեց, որ ամուսնու վիճակն օր օրի ավելի ծայրահեղ է դառնում: ՔԿՀ-ում թոքի կաթված ստանալուց եւ ոտքի թրոմբի վիրահատության ենթարկվելուց հետո նրան համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում: Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ երեկ հայտարարեց, որ հնարավոր է՝ իր պաշտպանյալը չապրի, Շիրխանյանի կյանքը վտանգված է: Գուցե, եթե նոյեմբերի 10-ին նախատեսված ասուլիսը կայանար, եւ լրագրողներն իրենց աչքով տեսնեին ու արձանագրեին Շիրխանյանի առողջական ծայրահեղ ծանր վիճակը, պետական «պատժիչ» գերատեսչություններն ավելի զուսպ գտնվեին իրականությունից հեռու հայտարարություններ անելուց առաջ: Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթության կարգով քննել Վահան Շիրխանյանի կողմից առողջական խնդիրների վերաբերյալ սեպտեմբերին ներկայացված գանգատը: Հետաքրքիր է` ինչպես են արդարանալու ՀՀ պետական կառույցները, երբ ՄԻԵԴ-ն ընդդեմ կառավարության հերթական վճիռը կայացնի»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am