Քաղաքական ամուսնություն տեղի կունենա

«Ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր քաղաքական դաշտը դաշինքներ  կազմելու ակտիվ քննարկումների մեջ է։ Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ վարչությունը կտրականապես դեմ էր դաշինքներով ընտրություններին մասնակցելուն, Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո վերանայել է իր մոտեցումը, եւ այս օրերին կուսակցության վարչության նոր նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը ակտիվ հանդիպումներ է ունենում։ Կուսակցությունը, սակայն, դեմ է կարճաժամկետ դաշինքներին, կարեւոր է համարում հետագայում մեկ ընդդիմություն դառնալու գաղափարը։ Քննարկվում է դաշինքների մի քանի սցենար,  ամենահավանական տարբերակը «Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն» դաշինքի սցենարն է։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը, ով նաեւ ներկա էր ՔՊ-ի արտահերթ համաժողովին, բազմիցս հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել դաշինքով եւ  կգործակցի այն ուժերի հետ, որոնք դեմ են Եվրասիական տնտեսական միությանը։  Հիշեցնենք, որ Նիկոլ  Փաշինյանը թեպետ հիմա ԵՏՄ-ից դուրս գալը սխալ է համարում, այդուհանդերձ՝ խորհրդարանում դեմ է քվեարկել այդ նախագծին։ Այս ուժերին հնարավոր է միանա նաեւ Եվրաասոցացման ջատագով «Ժառանգություն»-ը, որը նախօրեին քաղխորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել եւ հայտարարել ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության մասին, թեպետ «Ժառանգության» մասով միանշանակ չէ «Քաղաքացիական պայմանագրի» ցանկությունը։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ այժմ բանակցություններ են տանում ընտրություններին դաշինքով մասնակցելու համար, սակայն գործընթացին չվնասելու համար  անուններ չի հրապարակի։ Մեր դիտարկմանը՝ տեղեկություն կա, որ կոնկրետ «Քաղպայմանագրի» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ եք բանակցություններ վարում, եւ դեռեւս կան որոշակի անհամաձայնություններ, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. «Ո՛չ կհաստատեմ, ո՛չ կհերքեմ։ Այս փուլում անուններ չեմ կարող տալ»: Մարտիրոսյանը հավելեց, որ քննարկել են նաեւ այն հարցը, թե որ ուժերի հետ ոչ մի դեպքում չեն գործակցի. «Նմանատիպ ուժերի մասին խոսել ենք խորհրդի նիստի ժամանակ՝ թույլ տվեք անուններ չտամ։ Քանի որ հիմա գործընթաց է  ընթանում, ճիշտ չեմ համարում անուններ նշելը»։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ  վերջնական հայտարարի գալու համար կարեւոր է նաեւ կուսակցությունների արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ Հայաստանի ինքնիշխանության հարցը. «Մենք կողմնակից ենք, որ Հայաստանը բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենա եւ որեւէ պետությունից, այս դեպքում՝ Ռուսաստանից, վասալային կախվածություն չունենա այն աստիճան, որ վարչապետի պաշտոնին «նամեստնիկ» ուղարկեն։ Հավանաբար «Հանրապետություն»-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միավորման մասով որոշումը հանրությանը հայտնի կդառնա մոտ օրերս»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am