Պուտինը վաճառեց ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցելու հանձնարարական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ որը կստորագրվի առաջիկայում «բանակցվելուց» հետո, իմա՝ ռուսական տարբերակով, դժգոհություն է առաջացրել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, փորձագետների շրջանում։ Դրան դեմ արտահայտվողները նշում են, որ դա Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնող հերթական համաձայնագիրն է դառնալու, որ պատերազմական իրավիճակում միացյալ զորամիավորման հրամանատարությունն անցնելու է Ռուսաստանին։ Բերվում են բազմաթիվ այլ փաստարկներ, որոնք բոլորը նույնի մասին են՝ Հայաստանը Ռուսաստանին է հանձնում ինքնիշխանության փշրանքներից հերթականը։ Մյուս կողմից՝ սակայն, այս եւ նման համաձայնագրերը հայ-ռուսական հարաբերությունների օբյեկտիվ արտացոլումն են։ Համաձայնագրերը կամ այլ փաստաթուղթն ընդամենը ֆորմալացնում են այն, ինչը կազմում է հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը։ Իսկ բովանդակությունն այդ, լայն իմաստով, հանգում է նրան, որ Հայաստանում գործնականում ամեն ինչն  ու ամենայնն է միացյալ՝ Ռուսաստանի հետ, բնականաբար։ Կա՞ արդյոք Հայաստանում պետական ու հանրային կառավարման որեւէ ինստիտուտ, որեւէ գերատեսչություն կամ որեւէ այլ միավոր, որտեղ Ռուսաստանը չունի կամ ցանկության ու անհրաժեշտության դեպքում չի ունենա «վերահսկիչ փաթեթ»։ Պատասխանը միանշանակ բացասական է։ Հայաստանի քաղաքական համակարգում ներկայացված ուժերի մեծ մասն ու պետական կառավարման համակարգը՝ գործնականում ամբողջությամբ, ռուսական են։ Պարզապես դա ամենօրյա ռեժիմում չի զգացվում, սակայն ցանկացած պահի, երբ պահանջի Ռուսաստանի շահը, Հայաստանի ցանկացած կառույց՝ սկսած ԱԱԾ-ից մինչեւ Արտակարգ իրավիճակների նախարարություն ու Ոստիկանություն, հնազանդորեն կկատարի այն, ինչ պետք է Ռուսաստանին։ Պետական կառավարման համակարգում ռուսականության առաջատարը, իհարկե, Արտգործնախարարությունն է, որը Հայաստանի շահով առաջնորդվում է միայն այն դեպքում, երբ դա չի հակասում Ռուսաստանի շահին։ Իսկ քանի որ այդպիսի դեպքերը եզակի են, Արտգործնախարարությունը գործնականում վերածվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնաճյուղի կամ հայ-ռուսական դիվանագիտական «միացյալ զորամիավորման»։ Նույն իրավիճակը Զինված ուժերում է՝ կրկին այնպիսի բացառություններով, որոնք ընդամենը հաստատում են ռուսականության օրինաչափությունը։ Ավելին՝ բանակի ռուսականությունը ոչ միայն չի թաքցվում, այլ անգամ ներկայացվում է՝ որպես առավելություն։ Հայաստանը, մեծ հաշվով, վերածվել է Ռուսաստանի հետ համատեղ միավորման, որին ինքնասփոփանքով անվանում ենք պետություն։ Դա տեղի է ունեցել տարիների ընթացքում, հետեւողականորեն, նշույլ առ նշույլ Հայաստանի ինքնիշխանության հանձնման կամ բռնազավթման միջոցով։ Տեղի է ունեցել դա, որովհետեւ Հայաստանի բոլոր իշխանությունների համար Ռուսաստանի հետ հարաբերություններում կարեւոր է եղել ու է իշխանության «հրամանատարության» պահպանումը, ինչի դիմաց նրանք զիջել են անգամ ազգային անվտանգության համար կենսական կառույցներում «հրամանատարությունն» ամենատարբեր պայմանագրերով ու համաձայնագրերով։ Առջեւում ընտրություններ են, եւ կրկին ակտուալ է տեղապահության հրամանատարության հարցը, հրամանատարությունը հերթական անգամ Պուտինից գնելու խնդիրը, ինչի դիմաց վճարվում է ինքնիշխանության հերթական կտորով։ Այս անգամ՝ բանակային մի կորպուսի տեսքով։ Հասարակության համար՝ մի ամբողջ կորպուսի, իշխանության համար՝ ընդամենը մի կորպուսի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am