Հանրությունից թաքցվում են հայ-ռուսական խնդիրները

«Россия Сегодня» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը բավական ընդգրկուն էր և դրանում վերջինս անդրադարձավ հարցերի լայն շրջանակի՝ սկսած ղարաբաղյան կարգավորումից մինչև ՀՀ տնտեսությունն ու սիրիական ճգնաժամը։ Կիսելյովի հետ իր երկար զրույցի ընթացքում, սակայն, ինչքանով հայտնի է հրապարակված տեքստից, Սարգսյանը որևէ կերպ չխոսեց հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճռոտ եզրերի ու գոյություն ունեցող խնդիրների մասին։ Ավելին, Սարգսյանը հանդես եկավ պնդմամբ, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև «առհասարակ խնդիրներ չկան»։ Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին չխոսեց նույնիսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ խոսելիս։ Մասնավորապես, Սարգսյանը Կիսելյովի հետ զրույցում զարմանալիորեն շրջանցեց Ադրբեջանին զենք մատակարարելու Մոսկվայի քաղաքականության հարցը։ «Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել ռազմական գործողությունների դադարեցման գործում»,- ասաց Սարգսյանը Կիսելյովի հետ զրույցում՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի օրերին Ռուսաստանի կեցվածքին ու դրա՝ հայ հասարակության մեջ ձևավորված ոչ միանշանակ ընկալմանը։ Սրա հետ մեկտեղ, սակայն, Սարգսյանն անմիջապես հարթեց իր խոսքում ուրվագծած «կնճիռը» և ավելացրեց, որ հայ հասարակության որոշակի հատվածը, այնուամենայնիվ, հասկացել է Ռուսաստանի հավասարակշռված պահվածքը։ Ավելին, Սարգսյանը փորձեց իսպառ վերացնել ապրիլյան պատերազմի ընթացքում Ռուսաստանի՝ հայկական կողմի համար անհասկանալի պահվածքի «կնճիռը»։ «Այն, ինչ արեց Ռուսաստանը, հնարավոր է, միակն էր այդ իրավիճակում, որը ստեղծվել էր ապրիլին»,- մասնավորապես, ասաց Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին։ Իսկ ապրիլին Ռուսաստանն արել էր այն, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում միջնորդեց դադարեցնել կրակն այն ժամանակ, երբ ադրբեջանական բլից-կրիգի պլանը հիմնովին տապալվել էր։ Մոսկվան նույն այդ ժամանակ, զերծ մնաց որևէ հասցեական գնահատականներից, որևէ կերպ չհայտնեց իր աջակցությունը Հայաստանին և նույնիսկ՝ հանդես եկավ հայտարարությամբ, որ շարունակել և շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին։ Սա, թերևս, ամենամեծ խնդիրն է, որն առկա է հայ-ռուսական հարաբերություններում, որը, սակայն, Սարգսյանը մոռացավ հիշել Կրեմլի բարձրախոսը համարվող Կիսելյովի հետ զրույցում։ Մոռացավ խոսել նաև Մոսկվայի կողմից Թուրքիային ղարաբաղյան բանակցային գործընթացում առավել ներգրավելու անթույլատրելիության մասին, ինչը ևս ներկայում կարող է դիտվել որպես մեծ խնդիր՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Բայց, ինչպես նշեցինք վերը, Սերժ Սարգսյանը հայտարարեց․ «Դուք գիտեք, մենք ընդհանրապես չունենք խնդիրներ Ռուսաստանի հետ։ Բայց երբեմն լինում են խնդիրներ, որոնց լուծված չլինելը թյուրըմբռնում է առաջացնում» (հարցազրույցի այս հատվածում Սերժ Սարգսյանը խոսում է Ռուսաստանի քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Հայաստան ժամանելու հնարավորության մասին)։ Նկատենք, որ իրոք, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ Երևանի ու Մոսկվայի միջև չլուծված խնդիրները թյուրըմբռնում են առաջացնում։ Օրինակ՝ գազի սակագինը, գազային պայմանագրերի ստորագրումից հետո Հայաստանի գազի շուկայում առկա մենաշնորհ իրավիճակը, Հայաստանի արտաքին քաղաքական կաշկանդվածությունը ՌԴ պատճառով, Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն կառույցների անգործունակությունից Երևանի կրած վնասները։ Այս ցուցակը միգուցե կարելի է շարունակել անվերջ, դրանում ներառելով, թե՛ հայաստանյան պաշտոնյաների կողմից իդենտիֆիկացված խնդիրները և թե՛ քողարկվածները: Բայց այդ խնդիրներից որևէ մեկի մասին Սարգսյանը չխոսեց։ Ավելին,ի հեճուկս այդ խնդիրների, պնդեց. «ոչ մի խնդիր գոյություն չունի»։ Այնինչ, խնդիրներն այդ ընթացքում պահվում են մարդկանց աչքերից հեռու, քննարկվում են կուլիսների հետևում։ Այնպես, ինչպես արվում էր ԽՍՀՄ տարիներին… ՍՄԿԿ միջանցքների պատերի տակ: Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am