«Վահան Շիրխանյանը 3 ամիս է՝ լոգանք չի ընդունել». ահազանգում է Հայկ Ալումյանը

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարանում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այս 11 ամիսների ընթացքում ավելի քան 4000 դեղահաբ է ընդունել, որոնց արդյունքը եղել է այն, որ  նա այսօր չի կարողանում ինքնուրույն շարժվել: Այս մասին այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ահազանգեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը: «Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստաթղթերով մեզ կարող են ցույց տալ, որ նրա հետ կատարվում են բազմաթիվ բժշկական գործողություններ, բազմաթիվ հետազոտությունների է ենթարկվում, բայց դա ոչինչ չի նշանակում, եթե կարողանաք տեսնել, թե ինչ դինամիկայով է զարգանում նրա վիճակը: 3 օր առաջ ես իր հետ զրուցում էի, նա ասաց, որ այս 11 ամսվա ընթացքում մոտ 4 հազար դեղահաբ է ընդունել, բայց արդյունքն այն է, որ ինքն առողջ մարդ լինելով՝ ձերբակալվել է, իսկ այսօր հաշմանդամ է, ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում»,-ասաց նա: Ալումյանը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի համար դիմել է ՄԻՊ, Արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ քրեակատարողական վարչություն, բայց պատասխան է ստացել միայն ՄԻՊ-ից: «ՄԻՊ-ը որոշում է կայացրել, որով ճանաչել է, որ խախտվել է Վահան Շիրխանյանի  առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաեւ՝ առաջարկել նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց եւ պահանջել, որ նման խախտումներ թույլ տված անձինք պատասխանատվության ենթարկվեն: ՄԻՊ-ի այդ որոշումը, վստահ եմ, ստացել է նաեւ արդարադատության նախարարությունը, որից առ այսօր պատասխան չկա: Իրենք իրենց իրավունք են վերապահում ընդհանրապես չպատասխանել: Այսպիսի փնթի աշխատանք, վերաբերմունք ես դեռ չեմ հանդիպել»,-ասաց Ալումյանը՝ տեղեկացնելով, որ ՄԻՊ որոշումը ստացել են նոյեմբերի 10-ին: Նա հավելեց՝ կարծես խնդիր է դրված, որ Վահան Շիրխանյանը չկարողանա հասնել դատարան: Սոնա Դավթյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am