Վազգենի և Դեմիրճյանի մահը քեզ չկանգնեցրեց, Սե՛րժ, ի՞նչ ես անում. Վահան Շիրխանյանի բաց նամակը

Վազգենի և Դեմիրճյանի մահը քեզ չկանգնեցրեց: Հետևողականորեն ոչնչացրիր նրանց բոլոր ծրագրերը և ժառանգությունը: Ի՞նչ կասեր կամ կաներ Վազգենը, եթե այսօր հանդիպեր քեզ: Ինչպես հայտնի է` նոյեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է տեղի ունենար ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված Վահան Շիրխանյանի ասուլիսը: Սակայն այն տեղի չունեցավ ԱԱԾ կողմից ստեղծված արհեստածին խոչընդոտների արդյունքում: Վ. Շիրխանյանը բաց նամակ է ուղղել ԶԼՄ-ներին, որում նա իր խոսքն է ուղղում Սերժ Սարգսյանին:  «Սիրելի լրագրողներ, շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք ու եկաք: Ինձ մեղավոր եմ զգում, որ հրավիրեցի ու չհանդիպեցինք: Հայավարի չի: Ներեք ինձ: Պարզապես իմ և ձեր միջև հայտնվել են Հայությունից ու Հայկակականությունից շատ հեռու մարդիկ: Երեխեք ջան, դուք այսօր ներքին ճակատագրի առաջամարտիկներն եք: Եթե այդ գիծը հանձնեք Սերժին, Հայաստանից ոչինչ չի մնա: Պինդ, հաստատակամ և ուժեղ եղեք: Մենք դեռ անպայման կհանդիպենք: Հիմա ես ուզում եմ դիմել Սերժին: Սերժ, դու միակն ես, ում հաջողվել է 23 տարի անընդհատ Հայաստանում զբաղեցնել բոլոր հնարավոր և անհնար բարձրագույն պաշտոնները: Բոլոր պաշտոններում քո պարտականությունը եղել է արդարության, օրինականության և օրենքի գերակայության հաստատումը: Սակայն դու առաջին օրվանից պետականաշինության այս կարևորագույն գործառույթները մի կողմ ես դրել և սկսել անձնական Իմպերիայի կառուցումը: Դու չդիմացար աթոռի եւ դրամի փորձությանը. ինչեւէ: Հայաստանի և Արցախի հայությանը, այդ շինարարության հասցրած վնասը թվերով ներկայացնել. հաշվարկել հնարավոր չի: Ես չեմ ուզում այս անգամ բացել, քո մեկ պաշտոնից մյուսին անցնելու նրբությունները: Դա հետո: Հիմա դու արդեն ավարտել ես քո իմպերիայի կառուցումը, բայց բացումն անելու ես 17-18-ին: Սերժ, ինչո՞վ ես դու մնալու պատմության մեջ: Լևոնն Անկախ Հայաստանի հիմնադիր նախագահն է, Ռոբերտը նոր հայկական բուրժուազիայի հիմնադիր նախագահն է, իսկ դո՞ւ: Դու շատ կոչումներ ես վաստակել, բերեմ մի քանիսը. Արդարության և կոռուպցիայի հիմնադիր նախագահ, Արտագաղթի պետական ծրագրի հեղինակ, արտագաղթը հարուցող և հովանավորող նախագահ Հավաքականորեն, 400 գյուղ և 21 հայկական քաղաք ոչնչացրած նախագահ Վաղվա օրվա, ապագայի հանդեպ ժողովրդի հույսը, հավատը իսպառ ոչնչացրած նախագահ Արդարադատության ողջ համակարգը բացարձակ անարդարադատության վերածած նախագահ Համահայկական միասնության ծառացումը խափանող նախագահ Ողջ ընտրական համակարգը ծաղրի առարկա դարձրած նախագահ (95-ին մասնակի, այնուհետև՝ միանձնյա): Ես կարող եմ այս բոլորը փաստացիորեն հիմնավորել, իսկ դու կարո՞ղ ես տակից դուրս գալ: Վազգենի և Դեմիրճյանի մահը քեզ չկանգնեցրեց: Հետևողականորեն ոչնչացրիր նրանց բոլոր ծրագրերը և ժառանգությունը: Ի՞նչ կասեր կամ կաներ Վազգենը, եթե այսօր հանդիպեր քեզ: Ասածներիդ համար հատուցման վախդ քեզ մանյակ է դարձրել: Ամբողջ ժողովուրդը պատանդի վիճակում ես պահում: Մի հատ հրապարակի, թե քանի հազար սպա են վարկի, տոկոսների տակ, քանի հարյուր հազար մարդու գույքն է կալանքի տակ, քանի հարյուր հազար մարդու հեռախոսներն ես գաղտնալսում: Սերժ, ինչ ես անում, հասար նրան, որ ամանօրյա տոնածառն ես արգելում: Ես շատ ուրախ կլինեմ, եթե մի օր փոխվեիր ու դառնայիր 92-ի Սերժիկը, բայց արդարությունից ու ճշմարտությունից դու վերջնականորեն հրաժարվել ես: Որպեսզի դու հատուցման վախից ու սարսափից ազատվես ու հազարավոր քո քանդած, ավերած օջախներին նորերդ չավելացնես, ճիշտ էր Մքաիավելին. – «Երբ տիրակալը տեսնում է, որ հպատակները լցված են բացարձակ ատելությամբ, շտապ պետք է մերձավորների հետ հեռանա: Սիրեք արտագաղթի քո իսկ կառուցած, բետոնած, ասֆալտապատած ճանապարհով և հետդ տար Հայաստանն ամայացնող քո հարյուրավոր ավտոբուսները: Միայն դրանից հետո հնարավոր կլինի վերադարձնել քո քանդածները և Արցախը պահել ու զարգացնել: Հա, ի դեպ, «Կախարդական փայտիկի» մասին: Իհարկե դու այն չէիր կարող ունենալ: Դա Վազգենինն է և ունի հետևյալ բաղադրիչները. Երկրի և ազգի խնդիրների խորն իմաստություն, Անմնացորդ և սրտացավ հայրենասիրություն: Խիզախություն և վճռականություն: Այսօր էլ այդ կախարդական փայտիկը վարչապետի գրասեղանի դարակում է: Միգուցե շատ երկար սպասելուց և տառապելուց է, որ Կարենի խոսքերում երբեմն որսում եմ Վազգենական տոնայնություն: Բայց, քանի դու կաս, «կախարդական փայտիկը» օգտագործվել չի կարողանալու: Հեռացիր Սերժ, աղքատության մեջ տառապող հայ ժողովուրդը, համենայնդեպս մեծահոգի է, կարող է և ների: Եվ անպայման հետդ տար բոլոր կառույցներում տաքուկ բարուրված Մուկուչյաններին, որպեսզի Հայաստանում գա իշխանության ժողովրդին ծառայող և նրա առաջ պատասխանատվություն կրող մարդիկ: Որպեսզի Հայաստանի դադարի խաբել ինքն իրեն, Ռուսաստանին, Եվրոպային, ողջ Սփյուռքին: Հեռացիր ու հետդ տար ստի, չէ, մշտական ու անամոթ ստի, քո սուպերմեքենայական համակարգը, որը կարող էր ստեղծել միայն կրթվածությունից շատ հեռու, իրեն աշխարհի ամենախելոքը համարող մարդը: Այցելի քո ամայացրած գյուղերը, քաղաքները, անմեղ մարդկանցով լցված դաշտերը, եթե կարողանաս հաղթահարել վախդ, ահ ու սարսափը: Հանդիպիր ժիրայրներին որդեկորույս, կարիքի մեջ խեղդվող մայրերին քո օֆշորավոր, դղյակավոր մանկլավիկների հետ: Միգուցե, մարդկային ինչ-որ բան արթնանա ու ինքդ համոզվես, որ քո հեռանալն է միակ ելքը: Դու նաև ուրախանալու առիթ ունես: Ինձ բանտարկեցիր առողջ վիճակում, երբ կարողանում էի ժամերով քայլել թոռնիկիս հետ, երբեմն գրկելով: Հիմա չեմ կարողանում քայլել, պարգևել ես թոքի ինֆարկտով, մարմնիս մեջ 30 սմ մետաղական առարկայով, գլխուղեղի վրա տրոմբի գնդիկներով և այլն: Այս տեմպերով եթե գնա, շուտով պատրաստվիր պարգևատրել քննչականի պետ Համբարձումյանին ու էլի մի քանիսին, քո կողմից նրանց առջև դրված՝ ինձ սպանելու խնդիրը պատվով կատարելու համար: Ես առավել քան հանգիստ եմ: Քո հրամանով, քո բանտում սպանվելը շատ ավելի պատվաբեր է քան նույնիսկ թուրքի գնդակից զոհվելը: Հա, մի խնդրանք: Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր պաշտոնյա կալանավորը ես եմ: Անարդարության, այսինքն քո չափումների մեջ դա չի տեղավորվում: Զավակներից երկուսը գործազուրկ են, մեկն ել վարձով է ապրում: Ուղարկի իմ մոտ 1-2 վարչապետ (դղյակավոր, օֆշորավոր) կամ գոնե Նժդեհի նորագույն ուսմունքի հեղինակներից ԱԺ նախագահ, նման մի բան: Կարո՞ղ է 70 տարեկան հասակումս այդ երիտասարդները ինձ ինչ-որ բան բացատրեն: Միևնույն է, նրանց վերջն այստեղ է, եթե ոչ քո հրամանով, ապա ժողովրդի վճռով: «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, Վազգենի մշտական զինակից և ուղեկից . Վահան Շիրխանյան»

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am