Պատից կախված հրացան

  Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ապօրինի հարստացման մասին մեծ աղմուկ հանած օրինագիծը: Ըստ այդմ՝ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը: Ներկայացնելով նախագիծը՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ապօրինի հարստանալու հանցակազմի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն` հանցակազմի սուբյեկտ են դիտարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրա հետ փոխկապակցված անձը (բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը): «Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի սանկցիայում որպես հիմնական պատժատեսակ նախատեսել ազատազրկումը, իսկ որպես լրացուցիչ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և գույքի բռնագրավումը»,- նշվում է կառավարության հաղորդագրության մեջ: Ապօրինի հարստացման համար առաջարկվում է սահմանել ազատազրկում` երեքից վեց տարի ժամկետով: Արդարադատության նախարարը նաև մանրամասնել է, որ բոլոր այն դեպքերում, երբ «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրան փոխկապակցված անձինք, որոնք ներկայացնում են առանձին հայտարարագրեր, համապատասխան ժամանակահատվածում ունեցել են գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և դա ողջամտորեն չի հիմնավորվում, ապա անձը պիտի պատասխանատվության ենթարկվի ապօրինի հարստացման համար: Ըստ նախարարի՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 310.1-րդ հոդվածում եկամուտների «շեղման» էական չափ է համարել հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը, որն այս պահի դրությամբ կկազմի 5 մլն դրամ: Այսպիսով՝ եթե օրենքն ընդունվի նաև Ազգային ժողովում, ապա բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքների անդամները, ովքեր չեն կարողանա հիմնավորել իրենց հայտարարագրերում առկա 5 մլն դրամը գերազանցող  եկամուտների օրինական ծագումը, կա՛մ կդատվեն՝ 3-6 տարի ժամանակով, կա՛մ էլ պաշտոնանկ կարվեն՝ գույքի բռնագրավմամբ: Սակայն օրենքը հետադարձ ուժ չի ունենալու: Նախարարը պարզաբանել է, որ անձի սոցիալական  վիճակը վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ, և հետևաբար նախկին ապօրինի հարստացածներին սա չի վերաբերելու: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե նախկինում ապօրինի հարստություն դիզելը օրենսդրորեն թույլատրված էր: Արփինե  Հովհաննիսյանն ինքն էլ խոստովանել է, որ եթե այսօր ապօրինի հարստացումը քրեականացնող օրենք չկա, դա չի նշանակում, որ մյուս օրենքները չեն գործում, որոնք վերաբերում են կաշառք ստանալուն, ազդեցությունն օգտագործելուն, փողերի լվացմանը: Այսինքն՝ եթե օրենքի այդ կետերը գործեին, ապա ապօրինի հարստացողներ չէին լինի: Եթե կաշառքն ու հովանավորչությունը, որոնք այսօր հանցակազմ ենթադրող արարքներ են, ծաղկում են ապրել, ապա ո՞վ է ասել, որ ապօրինի  հարստացման հոդվածը դառնալու է խիստ կիրառական մեխանիզմ: Ի վերջո, մենք բազմաթիվ օրենքներ ունենք, որոնք այդպես էլ կիրառության մեջ չեն մտել: Օրինակ՝ ժամանակին մենաշնորհների դեմն առնելու նպատակով օրենք ընդունվեց, որ գերիշխող դիրքի չարաշահում թույլ տված տնտեսվարողը պետք  է տուգանվեր՝ իր տարեկան շրջանառության 2-5 տոկոսը մուծելով բյուջե: Որևէ տնտեսվարողի նկատմամբ այդ հոդվածն այդպես էլ չկիրառվեց, չնայած որ մենաշնորհների դեմ պայքարելու և դրանց բավական ազդեցության մասին մշտապես խոսել են բոլորը՝ սկսած հանրապետության նախագահից, ներկա ու նախկին  վարչապետներից: Իրավական այդ նորմը ընդամենը գործիք է իշխանության ձեռքին՝  կառավարելի պահելու բոլոր օլիգարխներին ու մենաշնորհ ունեցող բիզնեսմեններին: Ինչ վերաբերում է ապօրինի հարստացման մասին քրեական հոդվածին.  իշխանությունն ընդամենը ապահովագրում է ինքն իրեն՝ ձեռքի տակ պահելով ևս մեկ լրացուցիչ գործիք, որն ըստ անհրաժեշտության կարող է կիրառվել այս կամ այն  «էլիտարի» հարցը լուծելու նպատակով: Հնարավոր է նաև, որ այս օրենքը երբևէ չկիրառվի, եթե դրա քաղաքական անհրաժեշտությունը չզգացվի: Ամեն դեպքում, ապօրինի հարստացման մասին օրենքը պատից կախված հրացան է, որն ամեն օր  կարող է կրակել:   Դավիթ Մանուկյան    

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am