Վիգեն Սարգսյանը «ջրի երես» է հանել որոշ պլաններ

  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, երկու կարևոր հայտարարություն է արել: Առաջինը վերաբերել է սեփական բարդույթներին, երկրորդը՝ իր հետագա քաղաքական ճակատագրին: Պատասխանելով լրագրողի՝ իր՝ Զինված ուժերում ծառայություն չանցնելու մասին հարցին`Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ այս հարցադրումն անարդար է, որովհետև ինքը որևէ տարբերություն չի դնում սպայական ժամկետային ծառայության և շարքայինի միջև: Միաժամանակ պաշտպանության նախարարը խոստովանել է, որ ինքը շատ լուրջ բարդույթ ունի զորքերում ծառայություն չանցնելու հանգամանքով պայմանավորված. «Ցանկանում եմ հստակ բոլորիդ ասել, որ խորապես անարդար եմ համարում այդ հարցադրումը, պարզ պատճառով, որ ես որևէ տարբերություն չեմ դնում սպայական ժամկետային ծառայության և շարքայինի միջև: Մենք այսօր էլ խթանում ենք և խրախուսում, որ երիտասարդը, ստանալով քաղաքացիական կրթություն, զուգահեռ անցնելով ամբիոն, ստանա սպայի կոչում և անցնի ծառայությունը՝ որպես ժամկետային սպայական ծառայություն անցնող զինծառայող: Ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, եթե քաղաքացին բանակ է գալիս ոչ թե որպես շարքային, այլ գալիս է երկու, երեք բարձրագույն կրթությամբ և փորձում է ավելի արդյունավետ ծառայություն բերել իր երկրին, ԶՈՒ-ին և բանակին: Իմ ծառայությունը, ի տարբերություն իմ դասընկերների ծառայության, եղել է երեք տարի, ոչ թե երկու, որովհետև ես եղել եմ սպայական ժամկետային ծառայություն անցնցնող լեյտենանտ: Վերջում ստացել եմ ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: Որտե՞ղ եմ անցել ծառայությունը, որքանո՞վ արդյունավետ, դա այն ժամանակվա իմ ղեկավարության  որոշելու խնդիրն է եղել, ունե՞մ բարդույթ, որ չեմ եղել զորքերում, այո՛, ունեմ այդպիսի բարդույթ»,- ասել է Վիգեն Սարգսյանը: Նա անկեղծորեն խոստովանել է, որ երբ տեղափոխվում էր պաշտպանության նախարարի պաշտոնին՝ անկեղծ զգացել է բարդույթը, թե ինչպես պետք է կանգնի մարտական դիրքում հերթապահություն իրականացնող շարքայինի կամ սպայի առջև, ընդունի նրա զեկույցը, այդպիսի մարդկանց հրահանգներ և կարգադրություններ տա: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ինքն այսօր էլ ունի այդ բարդույթը և անում է ամեն ինչ, որպեսզի այդ անցումը  հեշտ տեղի ունենա: Երբ Վիգեն Սարգսյանը նշանակվում էր պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Զինված ուժերում զորքերի և ռազմական գործի կազմակերպման հիմնական գործառությներով զբաղվելու է գլխավոր շտաբի պետը, իսկ պաշտպանության նախարարը պետք է զբաղվի ռազմաքաղաքական դիվանագիտությամբ, Զինված ուժերի ամբողջական մատակարարումներով, գնումների կազմակերպմամբ, զինծառայողների սոցիալական ապոհովմամբ և այս կարգի այլ հարցերով: Բայց Վիագեն Սարգսյանը կարծես թե անուղղակիորեն խոստովանում է, որ ամեն դեպքում ինքը գործի բերումով ստիպվածէ հրահանգներ տալ բարձրաստիճան զինվորականներին, ինչից ինքը փաստորեն առայժմ  դիսկոնֆորտ է զգում: Պաշտպանության նախարարը բարդույթներն արագ հաղթահարելու ճանապարհներից մեկը կարծես թե գտել է՝ որոշել է անդամագրվել իշխող Հանրապետական կուսակցությանը. «Հաշվի առնելով այն փոփոխությունները, որ այսօր տեղի են ունեցել մեր Սահմանադրության մեջ՝ կարծում եմ, որ քաղաքական դաշտում այլևս անհնար պետք է լինի անկուսակցական արդյունավետ աշխատանքը: Ի վերջո, մենք մտնում ենք մի փուլ, որտեղ խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունները պետք է կրեն հիմնական պատասխանատվությունը և հիմնական դերակատարումը ունենան: Հետևաբար` ես իմ համար այդ որոշումը կայացրել եմ և առաջիկա օրերին, դուք առաջինն եք, ում ես դրա մասին հայտնում եմ, ես դիմելու եմ Հանրապետական կուսակցություն՝ ինձ ընդունելու խնդրանքով»,- նշել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ ինքը երբևէ կուսակցական չի եղել, չնայած որ վերջին ութ տարին եղել է Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի անդամ, հետևաբար շատ սերտ փոխգործակցություն է ունեցել Հանրապետական կուսակցության հետ: Այսպիսով՝ Վիգեն Սարգսյանը ապագա քաղաքական պլանների շատ կարևոր բացահայտում է արել: Եթե Վիգեն Սարգսյանն իր ապագա կարիերան պատկերացնում է քաղաքական դաշտում և քաղաքական բարձր պաշտոններում, ապա վստահաբար նկատի չունի պաշտպանության նախարարի պորտֆելը: Բոլոր տեսակի կառավարման մոդելներում պաշտպանության նախարարի պաշտոնը ապաքաղաքական է: Այդպես է եղել նաև Հայաստանում: Պաշտպանությոն նախարարը, որպես կանոն, խորհրդարանական բոլոր ընտրությունների ժամանակ  առաջապահ տեղ է գրավել իշխանության նախընտրական ցուցակներում՝ չլինելով ՀՀԿ-ի անդամ: Ուստի եթե խնդիրը վերաբերեր սոսկ նախընտրական ցուցակում ընդգրկվելուն, ապա Վիգեն Սարգսյանը կարող էր հանգիստ մնալ Սերժ Սարգսյանի թիմի անդամ ՝չդառնալով կուսակցական: Վիգեն Սարգսյանը, ըստ էության, շատ հաստակ մեսիջ է ուղարկել, որ 2017 թվականի ընտրություններից հետո ինքն այլևս պաշտպանության նախարար չի լինի, այլ կդառնա քաղաքական պաշտոնյա:   Կարինե  Սարիբեկյան  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am