Սասուն Միքայելյանին մտածվա՞ծ են «դեմ» տալիս

Hayeli.am-ին անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն հանդիպումներ է նախաձեռնել ընդդիմադիր մի շարք գործիչների, կուսակցության ներկայացուցիչների հետ, օրինակ՝ «Ազատ դեմոկրատների», «Հանրապետություն» կուսակցության, ՀՀՇ-ի, «Համախմբում» կուսակցության եւ այլոց հետ: Մեր աղբյուրները տեղեկացրել էին նաեւ, որ ընդդիմադիրների մոտ Միքայելյանի ակտիվությունը տարընթերցումների տեղիք է տվել, քանի որ ՔՊ հանրահայտ լիդերը, բոլորը գիտեն, Նիկոլ Փաշինյանն է, ում տեսլականը միայնակ ու ՔՊ ցուցակով ընտրություններին մասնակցելն է: Խնդիրն այն է, որ կուսակցության վերջին համագումարից հետո չնայած Նիկոլ Փաշինյանը մի թեթեւ ակնարկեց դաշինքի հավանականության մասին, բայց նա որեւէ կերպ չմանրամասնեց այդ մասին։ Իսկ ահա, ստեղծման առաջին օրից ՔՊ-ականները ու նախևառաջ Նիկոլ Փաշինյանը թմբկահարում են ինստիտուտցիոնալ ու մեկ ընդդիմություն կերտելու գաղափարը։ Նրանք հավակնոտ տեսլական էին կազմել ու հայտարարել հստակ ժամկետներ՝ կուսակցական դառնալու, ինչպես նաեւ ՔՊ ընտրական ցուցակում հայտնվելու համար , ըստ այդմ՝ որեւէ քաղաքացի ՔՊ ընտրական ցուցակում ընդգրկվելու համար պարտադիր կուսակցական պետք է դառնար մինչեւ 2016-ի դեկտեմբերի վերջը։ Բայց մինչ կգար դեկտեմբերը, հոկտեմբերն ավելի շուտ եկավ ու ՔՊ-ականներին վիրտուալ կյանքից իրականություն վայր գցեց։ Հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձախողվեց Գյումրիում ու Վանաձորում։ Գյումրիում կուսակցությունը ստացել է 1,5 տոկոս քվե, իսկ Վանաձորում՝ մոտ 4 տոկոս՝ չհաղթահարելով ավագանիում հայտնվելու վեց տոկոսանոց արգելքը։ Ընդդիմադիր այլ ուժերից սկսեցին ծաղրի հասնող քննադատության ենթարկել ՔՊ-ին՝ համարելով ֆեյսբուքյան ընդդիմություն։ Դրանից հետո կուսակցությունն արտահերթ համագումար հրավիրեց, փոխվեց վարչության կազմը ու նախագահ Արայիկ Հարությունյանին փոխարինեց Սասուն Միքայելյանը։ Նախկին վարչությունն ընտրվել էր 2015-ին ու պետք է երկու տարի ղեկավարեր։ Համագումարից հետո լրագրողների հետ Փաշինյանը հայտնեց, որ պատրաստ են քննարկել համագործակցության հետագա ֆորմատները։ Դիտարկմանը, թե փոխո՞ւմ են դիրքորոշումը, քանի որ նախկինում ասում էին, թե չեն պատրաստվում դաշինքներ կազմել այլ կուսակցությունների հետ, Փաշինյանը պատասխանեց. «Նախկինում ՔՊ-ն ասում էր, որ եթե կան այնպիսի ուժեր, որոնց հետ կան նպատակների, միջոցների ու պատկերացումների ընդհանրություններ, ապա առաջարկում ենք բանակցություններ սկսել մեկ կուսակցություն դառնալու համար: Մեր այս պատկերացումը շարունակում է մնալ նույնը, բայց կարող է փոխվել հետևյալ դեպքում. եթե մենք նախկինում ասում էինք, որ այդ մեկ կուսակցություն դառնալու պրոցեսը պետք է ավարտել մինչև խորհրդարանական ընտրությունները։ Հիմա, հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, մենք պատրաստ ենք այդ պրոցեսը քննարկել ավելի երկար ժամկետում, և ֆորմալ առումով հնարավոր ենք համարում դաշինքները, եթե մեր ընդհանուր օրակարգում ֆիքսում ենք, որ կա մեկ ընդհանուր կուսակցություն դառնալու հարց»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, թե մյուս կողմից կուսակցությունը հանրության առաջ ստանձնել է հետևյալ պարտավորությունը. բացառվում է ՀՀ-ում տեղի չունենա իշխանափոխություն միայն այն պատճառով, որ Քաղաքացիական պայմանագիրն իր որոշումերի բերումով հրաժարվում է դրան մասնակցել:Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրեց, որ բացառված չէ, որ 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցեն: «Այդ հարցի պատասխանը պետք է տա նոր վարչությունը, բայց, էլի եմ ասում, մեկ կուսակցություն դառնալու պրոցեսի ժամկետները պետք է փոխել, եթե ասում էինք երեք ամսում, հիմա հնարավոր է դառնում, որ հարցը կարող է երկարաձգվել մեկ տարով, մեկուկես կամ երեք տարով»,-ասաց նա: Հիմա վարչությունը դաշինք ձևավորելու որոշում դեռ չունի, բայց Սասուն Միքայելյանը բանակցություններ է վարում ու կասկածներ առաջ բերում գործընկերների մոտ, որովհետեւ վաղը մյուս օրը, եթե գործընթացները չընթանան Փաշինյանի ու ՔՊ-ի ցանկացած հունով,ընդդիմադիր գործընկերներն էլ ցանկություն չդրսևորեն ճանապարհ անցնել դիրքորոշում փոփոխող ու ամբիցիոզ ուժի հետ, բոլոր կուսակցական ընկերները կարող են Սասուն Միքայելյանին մեղադրել ինքնագործունեության համար, իսկ իրենք «մաքուր» դուրս գալ խաղից։ Անի Սահակյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am