Երաշխիք Կրեմլին՝ 17 թվականի ընտրություններին ընդառաջ

Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ Sputnik Արմենիայի համար տված բացառիկ հարցազրույցում, անդրադառնալով ապրիլյան պատերազմին և Ռուսաստանի դերակատարությանը, ուշագրավ հայտարարություն է արել: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ Կիսելյովի հարցին Սարգսյանը պատասխանել է այսպես. «Համենայն դեպս, Հայաստանի գլխավոր շտաբի պետը և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը հանդիպեցին Մոսկվայում և հենց այնտեղ պայմանավորվեցին դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ 1994թ-ի հրադադարի մասին պայմանագրին։ Անկեղծ ասած` ես մանրամասները չգիտեմ, տեղյակ չեմ, թե ինչի մասին են խոսել, եղե՞լ է արդյոք զրույց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, պաշտպանության նախարարների միջև։ Բայց ես հստակ գիտեմ, որ եղել է զրույց իմ և Վլադիմիր Պուտինի միջև, և նրա խոսքերն ուղղված են եղել հարցի խաղաղ կարգավորմանը, դա շատ կարևոր է»։ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը  չափազանց տարօրինակ է. ինչպե՞ս կարող էր գերագույն գլխավոր հրամանատարը տեղյալ չլինել, թե Հայաստանի գլխավոր շտաբի պետը  ի նչ է խոսել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի հետ:   Սերժ Սարգսյանի ապշեցուցիչ «անտեղյակությունը»  լրացուցիչ հարցեր է  առաջացնում:  Ըստ էության՝  գլխավոր շտաբի  պետը  պետք է որ Մոսկվա գործուղված լիներ Սերժ Սարգսյանի կողմից: Հասկանալի է, որ ռազմական գործողություններն, ընդ որում,  այն փուլում, երբ մեր բանակն արդեն անցնում էր հակահարձակման, կանգնեցրել է Պուտինը:  Հետապրիլյան հրադադարն այսօր ավելի խարխուլ  և անվստահելի է, քան կար 1994 թվականից ի վեր: Սերժ Սարգսյանը նորից վերահաստատել է, որ Հայաստանը ինչպես նախկինում այնպես էլ այսօր, պատրաստ է վերադարձնել Արցախի ազատագրված տարածքները՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց. «Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում: Բայց այնտեղ առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այդ ազատ կամարտահայտումը պարտադիր իրավաբանական ուժ ունի, այնուհետև գրված էր, թե ով է մասնակցում, որն է օրակարգը։ Այսինքն` հանրաքվե։ Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորումն էր, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով` հայկական կողմը մինչև հիմա էլ պատրաստ է վերադառնալ այդ փաստաթղթին։ «Բայց մեր պատրաստակամությունը ոչինչ չի նշանակում, որովհետև նման դեպքերում պետք է պատրաստ լինեն կողմերը, այլ ոչ թե մեկ կողմը։ Բացի այդ, ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ առկա է զրոյական վստահություն, ընդհանրապես չկա վստահություն»,-  հայտարարել է Սերժ Սարգսյանը: Այս կարգի հայտարարություն Հայաստանի  նախագահը առաջին անգամը չէ, որ անում է: Ընդ որում՝ կարգավիճակի դիմաց ազատագրված տարածքների վերադարձի մասին նա, որպես կանոն, խոսում է արտաքին լսարաններին ուղված հրապարակումներում:   Կիսիլյովին տված հարցազրույցի դեպքում խնդիրը, կարծես թե,  փոխվում է, որովհետև Sputnik Արմենիայից սփռված հարցազրույցը ուղղված է նաև հայաստանյան լսարանին: Խորհրդարանական ընտրություններից առաջ սա Սերժ Սարգսյանի կողմից  Կրեմլին տված  ապահովության  և ազատ գործելու երաշխիք է:  Սերժ Սարգսյանը շատ բաց տեքստով հայտարարում է, որ  Պուտինն ազատ է միջամտել խնդրի լուծմանը՝ վստահ լինելով, որ առավելագույն զիջումը՝ ազատարգրված տարածքների  վերադարձը, իր՝ իշխանության ղեկին լինելու դեպքում,  երաշխավորված է: Հայ հասարակությունը կարող է Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն ընդունել   անկեղծ խոստովանութուն՝ Արցախի խնդրի լուծման  հարցում:  Տարածքները, որոնց համար  մեր զինվորներն  այսօր զոհվում են, վերադարձվելու են՝ եթե  մի  գեղեցիկ օր  Բաքուն համաձայնվի կարգավիճակի պահանջին: Հայ ժողովրդի որոշելիքն է՝ իսկ ինքն ընդունու՞մ է այդպիսի լուծումը:   Կարինե Սարիբեկյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
«Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am