Կիսելյովի «միամիտ» հարցն ու Սերժ Սարգսյանի «սառը ցնցուղը»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը, Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորմանը, մասնավորապես նշելով, որ զորամիավորումը նորություն չէ, և ստեղծվել է դեռևս 1990-ականների սկզբին։ «Գոյություն ունի հրամանատարություն, կան ուժեր և միջոցներ։ Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում», - ասել է Սերժ Սարգսյանը: Կիսելյովի ճշտող հարցին, թե ո՞րն է այդ դեպքում նորությունը, Սարգսյանը պատասխանել է. - «Բայց սա զարգացում է, դրական զարգացում, որովհետև պարբերաբար համալրվում է նաև մեր ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցությունը։ Այսինքն` սա լավ նորություն է, և մենք աշխատելու ենք այնքան ժամանակ, մինչև այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում»։ Սարգսյանը ավելացրել է, թե չի կարծում, որ Գյումրիից բացի նոր ռազմակայանի ստեղծման անհրաժեշտություն կլինի: - «Փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն», - նշել է Հայաստանի նախագահը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ այս զորամիավորման ստեղծման մասին հայտնի դարձավ ռուսական պաշտոնական աղբյուրից, ըստ որի Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ Ռուսաստանի կառավարության առաջարկին և հանձնարարել է հայկական կողմի հետ բանակցել և ստորագրել այն։ Նախ` բոլորի համար պարզ է, որ, եթե մի բան հարցնում է Կիսելյովը, ուրեմն, այդպես են մտածում Կրեմլում, հետևաբար «երկրորդ ռազմաբազայի» թեման առաջ քաշելն, ամենևին էլ պատահական թեման չի: Իսկ որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ նոր համաձայնագրում, եթե ռուսական կողմը հարկ համարի «երկրորդ ռազմաբազայի» ստեղծման մասին հիշատակել` Հայաստանի իշխանություններն ու քաղաքական դաշտի 90 տոկոսը լռելյան ընդունելու են և դեռ հպարտ հայացքով «բացատրելու» են, թե որքան ճիշտ քայլ է ևս մեկ ռազմաբազա կառուցելը: Այն, որ Ռուսաստանը կցանկանար երկրորդ, երրորդ ու չորրորդ ռազմաբազա ստեղծել Հայաստանում, դա զարմանալի ձգտում չէ, այն էլ հիմա, երբ Ռուսաստանը բավական բացահայտ է իր ձգտումներն արտահայտում նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ազդեցության մեծացման առումով: Խնդիրն այն է, որ Հայաստանը չունի ինքնիշխանության համար անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի մեզ չպարտադրեն երկրորդ, երրորդ ու չորրորդ ռազմաբազա ստեղծել Հայաստանում: Ու ամենևին էլ չի բացառվում, որ մի «գեղեցիկ օր» բոլորս կարող ենք արթնանալ և ռուսական մամուլից տեղեկանալ, որ Հայաստանն ու Ռուսաստանը մեկ գրչի հարվածով որոշել են երկրորդ ռազմաբազա ստեղծել մեր երկրում: Ու այդ ժամանակ կհայտնվեն տասնյակ «գործիչներ», որոնք մի  մամլո ակումբից մեկ այլ մամլո ակումբ կվազեն ու կբացատրեն, թե որքան կենսական նշանակության անհրաժեշտ քայլ է դա Հայաստանի անվտանգության պահպանման համար: Իրականում, Սերժ Սարգսյանն, իսկապես անկեղծ է եղել, երբ Դմիտրի Կիսելյովի անսպասելի հարցին ի պատասխան ասել է, որ «փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է»: Սերժ Սարգսյանի պատասխանն էլ, գուցե, անսպասելի է եղել Կիսելյովի համար: Գոնե հարցազրույցի տեսագրությունից բացահայտ նկատվում է, որ Ս.Սարգսյանն ավելի ինքնավստահ էր, իսկ Կիսելյովը, փոքր-ինչ վախվորած ու ընկճված: Սերժ Սարգսյանն ամենից լավ է գիտակցում, թե ինչ կնշանակի երկրորդ ռազմաբազայի ստեղծումը Հայաստանի համար` այս բարդ ժամանակներում: Դա կնշանակի փոքր երկիրը դարձնել մի մեծ ռուսական ռազմաբազայի տարածք` փոքրաթիվ բնակչությամբ, որտեղ առաջին հերթին ճնշելու են Հայաստանի իշխանություններին ամեն` փոքր թվացող հարցում որոշումներ կայացնելիս: Թամար Բագրատունի

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am