Ազատություն ամենեցուն

<<Ամեն չորեքշաբթի օր Ազգային ժողովի վերջին նիստին տեղի է ունենում կառավարություն-Ազգային ժողով  հարցուպատաստասխան>,-այսօր հերթական անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հնչեցրեց անգիր արած խոսքերն ու անցավ նիստը վարելուն: Այնինչ նախարարները հեչ զահլա չունեին այսօր, աշխատանքային զրո տրամադրվածություն: Կառավարության կազմը հրամանատարը  կորցրած զորքի էր նման: Կարեն Կարապետյանը գործնական այցով Մոսկվայում է, իսկ ենթականերն էլ կազմ-պատրաստ չէին:  Նախարարների մեծ մասը ուշացումով մտավ նիստերի դահլիճ, հերիք չէ, սկսեցին զրույցի բռնվել ու ամբողջ նիստի ընթացքում չարաճճի աշակերտների  նման քչփչում էին իրար հետ: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով այն  կանացից  է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր հագուկապին, Ազգային ժողով էր  շտապել ազատ ոճի հագուստով՝ տաբատով, որը նա հազվադեպ է հագնում: Իրեն ազատություն տվեց նաեւ  Գալուստ Սահակյանը, նա հումորներ արեց, հեգնեց, մեկ-մեկ էլ շշեց  ընդդիմադիրներին: Գալուստ Սահակյանը մշտապես աչքի է ընկնում պատգամավորների անունների կամ ազգանունների տարօրինակ և սխալ արտասանությամբ: ԱԺ նախագահին հատկապես դժվար է տրվում ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ազգանունը: Ամեն անգամ այն արտասանելիս ԱԺ նախագահը միշտ մի տառ «կուլ » է տալիս: Այդպես պատահեց նաև այսօր: Հերթական անգամ հայտարարելով պատգամավորի ազգանունը Գալուստ Սահակյանը Վահե Էնֆիաջյանի ազգանունն արտասանեց «Էնֆիջյան»: Երբ դահլիճում պատգամավորները սկսեցին ծիծաղել, իսկ պատգամավորն էլ ուղղեց նախագահին՝ ճիշտ արտասանելով ազգանունը, ԱԺ նախագահը լարեց ամբողջ ջանքերը ու վերջապես ճիշտ հնչեցրեց ազգանունը: Սահակյանը նույնքան հանդուրժող գտնվեց Էդմոն Մարուքյանի հարցում: Երբ ավարտվեցին բանավոր հարցերը ու գրանցվեց տասնվեց պատգամավոր, Գալուստ Սահակյանը հարցի իրավունք տվեց Էդմոն Մարուքյանըին, բայց դահլիճում իրարանցում առաջացավ ու ԱԺ խոսնակը  սխալն ուղղեց ու խայթեց Մարուքյանին: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն առաջինը հարց տալու իրավունք տրվում է ընդդիմադիր խմբակցություններից երեքական պատգամավոր, ապա ըստ հաջորդականության: Առաջինը հերթագրվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով չնայած ընդդիմադիր կուսակցության ղեկավար է,սակայն ԱԺ-ում հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր, հետեւաբար  ըստ կանանոնակարգի չունի առաջինը հարց տալու իրավունք : Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շփոթվեց եւ հնչեցրեց նրա անունը: <Էդմոն Մարուքյան խնդրեմ>,- ասաց Սահակյանը, ում սակայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուշեց, որ Գալուստ Սահակյանը սխալ է անում: <Ճիշտն ասած ձեզ էլ եմ ընդդիմադիրի տեղ դրել դրա համար ասեցի..>,- ասաց Սահակյանը ու  ծիծաղ բորբոքեց: Նիստից հետո մեկ ձեռքի վրա հաշվված նախարարներ դուրս եկան սովորական դռներից, որտեղով ելումուտ են անում, մնացածը  դուրս շտապեց հետնամուտքով, որտեղից որպես կանոն վարչապետներն են դուրս գալիս ու մի քանի արտոնված նախարար, օրինակ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում արտոնյալների մեջ էին Սեյրան Օհանյանը, Գագիկ Բեգլարյանը: Ս.Դավթյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am