Մոսկվա-Դուբայ չվերթի հարբած ուղևորները սպառնացել են պայթեցնել ինքնաթիռը
Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում արտակարգ դրություն է եղել. Մոսկվա-Դուբայ չվերթից առաջ մի քանի հարբած ուղևոր մտել է ինքնաթիռի սրահ և վեճ սկսել:
Ինչպես նշում է Life-ը, խուլիգաններից մեկը գոռացել է, որ ռումբ ունի, և փորձել մտնել օդաչուների խցիկ: Անզուսպ ուղևորները դուրս են բերվել ինքնաթիռից, ինչից հետո ինքնաթիռն օդ է բարձրացել:
