Կրկեսը բացեց իր դռները

Նախընտրական մարաթոնը նոր թափ է հավաքում: Այսօր կառավարությունն  հավանության է արժանացրել ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը, որով նախատեսվում է պաշտոնյային քրեական հետապնդման ենթարկել, եթե 5 միլիոնից ավելի հայտարարագրված եկամուտը չունի ողջամիտ պատճառաբանություն և չի համապատասխանում նրա աշխատավարձին։ Ստացվել է այնպես, որ Հայաստանի կառավարությունում ամեն օր տքնում ու երկնում են բազում ծրագրեր, որոնք բոլորն էլ ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ պայքարել կոռուպցիայի,  մենաշնորհների, ապօրինի հարստացման ու նմանատիպ այլ կարգի արատավոր երևույթների դեմ: Ավաղ,  այդ  ծրագրերից ոչ մեկը դեռևս որևէ տեսանելի արդյունք չի գրանցել:  Մեր խեղճ ու կրակ նախկին ու ներկա կառավարության անդամներն էլ հալումաշ են եղել,  օրուգիշեր պայքարում են, սակայն հաջողություն չկա ու չկա: Ու ստիպված մի նոր օրենք են գրում, ու էլի փարձում, բայց այդ չարաբաստիկ կոռուպցիայի դեմ էլի անզոր դառնում: Նոր նախագիծը եւս առաջին հայացքից բավականին հնչեղ է, թեպետեւ  չունի հետադարձ ուժ և չի ազդելու մինչև այսօր հարստացած պաշտոնյաների վրա, որոնց եւ նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերում ահռելի թվեր են գրված Խնդիրն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում որեւէ  օրինագծի առկայություն չի պահանջում  եւ հեչ կարիք չկա կրկես բեմադրել, հասկանալի է՝ նախընտրական, ու  ծաղրածուին բաց թողնել, որպեսզի համոզի հակառակում: Որովհետեւ ծաղրածուները, երբ անկարող են լինում իրենց առաքելությունը կատարել, դուրս են գալիս այդ զգեստից ու ներկայանում իրական դեմքով: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում փորձել է բացատրել ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը ու  ուշագրավ խոստովանություն է արել: Տիկին նախարարը նախ նոր սերնդի նախարարների սկզբունքներին անդավաճան է մնացել ու մի լավ դեմագոգություն է արել,թե  արդյոք քննադատողները կողմնակի՞ց են, որ պետք է չքրեականացնել ապօրինի հարստացումը, արդյոք կա՞ համոզմունք, որ այսուհետ այլևս ապօրինի հարստանալու վտանգ ու գայթակղություն չի լինելու: «Եթե այդ համոզմունք ունեք, եկեք ապօրինի հարստացումը չքրեականացնենք», առաջարկել է նա: Արփինե Հովհաննիսյանի ուշագրավ հայտարարությունը, սակայն, հետեւյալն է,  նա ասաց, որ եթե այսօր ապօրինի հարստացումը քրեականացնող օրենք չկա, դա չի նշանակում, որ մյուս օրենքները չեն գործում, որոնք վերաբերում են կաշառք ստանալուն, ազդեցությունն օգտագործելուն, փողերի լվացմանը: «Այսինքն՝ եթե այս սխեմաները պատշաճ կերպով ապացուցվեն, որևէ մեկը չի ասելու, որ դրանք վերացան: Խոսքը այստեղ վերաբերում է հենց ապօրինի հարստացման հոդվածով դատապարտմանը», հավելեց նա՝ հիշեցնելով, որ օրինագծով ապօրինի հարստացման համար 3-6 տարվա ազատազրկում է սպառնում անձին: ։ Նախարարն ակամայից խոստովանել է, որ մինչ այժմ որեւէ օրենք չի գործել, թեեւ օրենքների պակաս չի եղել, ինչպես Արփինե Հովհաննիսյանն է խոստովանել, չի գործել , սրա մասին վկայում են բարձրաստիճան էթիկայի հանձնաժողով նրանց ներկայացրած հայտարարագրերը, որոնցից պարզ է դառնում, որ մոտ 500 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան դոլլարային միլիոնատեր է, միայն թե, սեւով սպիտակի վրա գրված է, որ այդ գումարը նա նվիրատվություն է ստացել, կամ ասենք, շահել է վիճակախաղով եւ նման ուրիշ օյինություններ:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am