Ո՞վ է պատվիրել Արթուր Ջավադյանի դեմ

Կենտրոնական բանկի  նախագահ Արթուր Ջավադյանն հայտարարել է, որ Կենտրոնական բանկի կապիտալ ներդրումները  և Դիլիջանի ԿԲ ուսումնական  կենտրոնի ծախսերը կապ չունեն պետական միջոցների հետ: «Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում. ԿԲ-ի կողմից կատարված որևէ կապիտալ ներդրում որևէ առնչություն չունի  ՀՀ պետական բյուջեի, ԿԲ ծախսերի և եկամուտների հետ»,- ասել է նա: Ջավադյանը նաև հերքել է իր հրաժարականի մասին լուրերը, որոնք վերջերս շրջանառվում էին մամուլում: ԿԲ նախագահը դրանք համարում է  պատվիրված. « Եթե ուզում եք իմանալ՝ ով է պատվիրել, հարցրեք պատվեր կատարողներին, նրանք շատ լավ գիտեն»: Իմչ վերաբորում է իր անձնական հարստությանը, ապա ԿԲ նախագահն ասել է, որ ինքը հարստացել է աշխատելով բանկիր: Ջավադյանի խոսքով՝  ինքը  Կենտրոնական բանկում աշխատանքի է անցել  1997թ.-ից, և իր ֆինանսական միջոցները կուտակել է մինչ այդ. «Ես առեւտրային բանկի սեփականատեր և տնօրեն եմ եղել, հետո բանկի իմ մասնաբաժինը վաճառել եմ, և, այո, հարստացել եմ: Ես զբաղեցրել եմ առևտրային բանկի տարբեր պաշտոններ, հետո հինգ տարի եղել եմ բանկի վարչության նախագահ, հետո 97-ին նշանակվել եմ ԿԲ խորհրդի անդամ, հետո եղել եմ ԿԲ նախագահի տեղակալ, այնուհետև ԿԲ նախագահ»: Մամուլում ամիսներ առաջ հրապարկվեց Արթուր Ջավադյանի և նրա կնոջ կողմից ներկայացված գույքի եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը, որից պարզվում է, որ Ջավադյաի ընտանիքը սկսել է լուրջ կարողություն  կուտակել 2011 թվականից սկսած: Այսպիսով, 2011-ի ընթացքում Ա. Ջավադյանը ձեռք է բերել 1 հատ հողամաս՝ 224 910 դրամով, և երկու հատ անհատական բանակելի տուն՝  համապատասխանաբար 20.35 միլիոն և 105 միլիոն դրամով:  Մեկ տարվա ընթացքում 125.6 միլիոն դրամի գույքի է ձեռքբերել: 2011-ի տարեսկզբին ունեցել է 257 միլիոն դրամ, 305 հազար ԱՄՆ դոլար և 192 հազար եվրո: Տարեվերջին դրամական միջոցները նվազել են՝  դառնալով 125 միլիոն դրամ, 410 հազար դոլար և 165 հազար եվրո: Այս տարվա ընթացքում նրա եկամուտների մի զգալի մասը բաժինը ստացվել են տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարներից. ի դեպ դրանք և ԱՄՆ դոլարով են եղել և ՀՀ դրամով՝ 10.3 միլիոն դրամ և 8000 դոլար: Աշխատանքի դիմաց վարձատրությունը կազմել է շուրջ 27.7 միլիոն դրամ, շահաբաժնից եկամուտը՝ 118 հազար դրամ: Նաև ունեցել է այլ եկամուտներ, որոնք հիմնականում արտարժույթով են եղել՝ 68 588 դոլար, 1164 եվրո և 805871 դրամ: Ընդհանուր եկամուտները կազմել են շուրջ 39 միլիոն դրամ, դոլարով՝  76588 դոլար և 1164 եվրո: Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանը, 2013-ի ընթացքում 74,5 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն է ձեռք բերել: Նրա դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 390 հազար եվրո եւ 450 հազար դոլար: ԿԲ նախագահի կնոջ 2013թ. եկամուտները կազմել են 28,3 մլն դրամ, 4800 եվրո եւ 9500 դոլար: Այս գումարից 3,6 մլն դրամը աշխատավարձն է, 24,5 միլիոնը՝ վարձակալությունից ստացված վճար, իսկ մնացածը՝ տոկոսներ փոխառություններից: Գույքի և եկամուտների հայտարարգրից չի երևում, որ Արթուր Ջավադյանի հարստության հիմքերը հասնում են մինչև 1997 թվական: Ի դեպ, 90-ականներին, երբ Ջավադյանի բանկային բիզնեսով էր զբացված Հայաստանի բանակային համակարգը դեռ նոր-նոր էր անցնում կայացման ճանապարհ: Այն ժամանակ բավականի մեծ էին նաև խաբված ավանադատուները, ովքեր  իրենց գումարները ներդրել էին բանկերում, որոնք հետո սնանկացել էին,  իսկ ավանդատուներն այդպես էլ իրենց ներդրված ավամադների լիարժեք հատուցում չստացան: Խաբված ավանդատուների բողոքները Կենտրոնական բանկի և կառավարության շենքի դիմաց երկար տարիներ չէին դադարում: Այդ  ժամանակ արդեն Ջավադյանը ԿԲ  խորհդի անդամ էր և մեր տեղկություներով    զբաղվում էր հենց  ավանդների փոխհատուցման խնդրով: Ավանդատուները  բանկերի լուծարման և ավամդների հատուցման  գործընթացից այդպես էլ դժգոհ մնացին,  մինչդեռ Ջավադյանը, որ գործի բերումով զբաղվում էր այս խնդրով, կարծես  դժգոհելու առիթ չունի: Երկիրն աղքատ է, բանկային ոլորտի գործերը ևս վերջին շրջանում այնքան էլ լավ  չեն՝ ընդհանուր դրամաշրջանառությունը անկում է ապրել, բայց այդ ամենը չեն խանգարում, որ Արթուր Ջավադյանը շարունակի մնալ աղքատ երկրի հարուստ բանկիր: Բայց ժամանակներն ամեն դեպքում խառն են՝ նոր վարչապետը սիրում է կարևոր օղակներում իր մարդկանց  հետ աշխատել: Ասում են՝ այս կտրվածքով Ջավադյանը  մտածելու բան ունի: Դավիթ Մանուկյան

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am