Մի՜ խլեք Ամիրյանից իր ուրախությունը

Ով կպատկերացներ, որ  մի ժամանակ հանրության կողմից այդքան սիրված, այդքան ժպտերես ու այդքան փամփլիկ Արմեն Ամաիրյանը  պաշտոնը ստանալուց հետո գլուխն այնքան կկորցներ, որ շշմելու հայտարարությունների մրցույթ  կհայտարարեր, նախարար ընտրվելուց հետո գրեթե մի փունջ ծաղկեփունջ գնելու և տուն գնալու նման հայտարարությունների պակաս նախարարը չի թողնում: Արմեն Ամիրյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին տպավորություն գործեց անտարբերների վրա, երբ հայտարարեց, թե չի պատրաստվում դառնալ կուսակցական: Ավելին, նա կտրականապես դրեց հարցը. «Որևէ կերպ ինձ չեք տեսնի ՀՀԿ-ի շարքերում, որովհետև իմ խորին համոզմամբ մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական»: Թվում էր, թե  այսքանը լիովին բավարար էր վերջ դնելու շրջանառվող այն խոսակցություններին, թե նոյեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարում ՀՀԿ-ացման շքերթ կլինի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մեկտեղ Հանրապետականի շարքերը պիտի համալրեն բոլոր անկուսակցական նախարարները: Սակայն, դա թվում էր ոչ միայն շատերին, այլ նախևառաջ կրակոտ ու կայտառ Արմեն Ամիրյանին, որի կենսուրախ դեմքին իջած մանթոն այսօր տեսանելի էր ոչ նրբանկատներին: ԱԺ-ում նախարարը,  փաստացի, չհերքեց տեղեկություններն այն մասին, որ անդամակցելու է ՀՀԿ-ին: «Ես ասել եմ, որ կառավարման խորհրդարանական կարգը ենթադրում է թիմային աշխատանք, անդամակցելու հետ կապված պետք է որոշում կայացնել»: Իր դեմքը փրկելու համար Ամիրյանն ապավինել է այսպիսի պարզունակ արդարացման, մինչդեռ շատ ավելի ազնիվ կլիներ, եթե, գոնե, ասեր, թե ինքը չի ուզում եւ իր շատ զգայուն ու թրթիռներ արձակող կինն է համոզել՝ հերթական անգամ ծաղկեփունջը ձեռքին տուն մտնելիս ու ՀՀԿ-ից նման առաջարկ ստանալու խոսքեր շշնջալիս, քանզի  պարոն նախարարի զգայուն տիկինն ի տարբերություն լավատես ու միամիտ ամուսնու հասկացել է, թե ինչ կպատահի, եթե ամուսինը չդառնա ՀՀԿ-ական… Ախր, այնքան անուշ է ժպտում մեր Արմեն Ամիրյանը, որ ուզում ես զգալ նրա փոսիկով թշերը, մի՜ զրկեք մեզ այդ հաճույքից, մի՜ խլեք Ամիրյանից ուրախությունը, մի՜ ոչնչացրեք նրա ժպտալու մշակույթը... Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am