Արտակարգ իրավիճակ Գորիս-Կապան ճանապարհին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Ծակ Քար կոչվող հատվածում մոտ 40 մ երկարությամբ խոշոր փլուզում է տեղի ուեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» և «ՈսՄար» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղեկալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: ՃՈ աշխատակիցները ապահովում են անվտանգույթունը, որպեսզի ճանշինի և Սյունիքի մարպետարարանի ծառայողները հատուկ տեխնիկաների միջոցով ճանապարհից հեռացնեն հողաշերտն ու ապառաժ քարերը: Տեղում «Հայավտոճան» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը տեղեկություններ է փոխանցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, ով աշխատանքներին հետևում է առցանց եղանակով: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարականով տեղում աշխատում են մարզպետարանի, ինչպես նաև Գորիսի ու Կապանի քաղաքապետարանների համապատասխան բաժինների աշխատակիցները: Աշխատանքները նաև դժվարանում են այն հանգամանքով, որ թերթև ձյուն է տեղում և մառախուղ է: «ՈսՄար» ՍՊԸ-ի աշխատակիցները անում են ամեն ինչ, որպեսզի ճանապարհը կարճ ժամանակում դառնա անցանելի: Ֆոտոլրագրոը հայտնում է նաև, որ, բարեբախտաբար, փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: *** 11:35 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապարհը ամբողջովին մաքրվեց և այն դարձավ երկկողմանի երթևեկելի, սակայն մասնագետները տեղում նշում էին, որ չի բացառվում՝ կրկնվի փլուզումը և հարցի միակ լուծումը վտանգավոր հատվածը պայթեցման եղանակով հեռացնելն է:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am