«Վազգենս մեկն էր, դուք շատ եք». Գրետա մայրիկ

Նոյեմբերի 18-ին «Միասնություն» համազգային շարժման խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը և խորհդի անդամներն այցելեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը` Գրետա Մայրիկին, եղան նաև Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում: Օրհնություն ստանալով Գրետա մայրիկից` Արման Վարդանյանը ներկայացրեց «Միասնություն» շարժման նպատակները և դրանց հասնելու իրական ուղիները: Ա. Վարդանյանի խոսքով` «Միասնություն» համազգային շարժման շուրջ մարդիկ համախմբվել են` իրագործելու ավագ սերնդի, այդ թվում` Վազգեն Սարգսյանի ընդհատված ազգային առաքելությունը: «Միասնություն» համազգային շարժման հռչակած նպատակներն են՝ բնականոն սերնդափոխության ապահովումը, առողջ մրցակցային դաշտի ստեղծումը, հայրենասեր անհատների, կարող ուժերի ու ինտելեկտուալ ներուժի համախմբումը, պետության կառավարման փիլիսոփայության փոփոխությունը, համազգային միասնության հաստատումը «Միասնություն» համազգային շարժման նպատակներին հասնելու հիմնական ռեսուրսն այն մարդիկ են, ովքեր կիսում են հռչակած սկզբունքներն ու պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու մեր երկրում որակական սերնդափոխություն իրականացնելու ու դրա միջոցով ավելի արդյունավետ պետական իշխանություն ձևավորելու հարցում: Գրետա մայրիկը, ծանոթանալով «Միասնություն» համազգային շարժման անդամների հետ, լսելով նրանց պատկերացումները մեր երկրի ապագայի վերաբերյալ, մայրաբար օրհնեց, բարության խոսք ասաց և խորհուրդ տվեց` առանց երկրում ատելության մթնոլորտի ստեղծման իրականացնել համաժողովրդական նպատակները. «Ապրե՛ք, տղերք ջան, շատ լավ բան եք անում, արդարության համար եք անում, Վազգենս մեկն էր, դուք շատ եք»,- ասաց Գրետա մայրիկը` հաջողություն մաղթելով «Միասնություն» համազգային շարժմանը: Հիշեցնենք, որ 1999 թ. ապրիլին Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ստեղծվել էր «Միասնություն» դաշինք, որի նպատակը մեկն էր` վերականգնել հասարակության կորցրած վստահությունը: «Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am