ԱՄՆ-ը կարող է կորցնել կլիմայի հետ կապված խնդիրներում իր առաջնային դերը

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Մեծ քսանյակի անդամ որոշ երկրներ չեն կատարում իրենց պարտավորությունները արտանետումների կրճատման ուղղությամբ: Գիտնականները մտահոգված են, որ նորընտիր նախագահ Թրամփը կարող է ԱՄՆ-ը դուրս բերել Փարիզի համաձայնագրից: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի կլիմայի մասին հետազոտողները մատնանշում են 6 երկրներ, որոնք չեն ձևավորել համապատասխան օրենսդրական դաշտ՝ արտանետումների կրճատման իրենց նպատակային եզրին հասնելու համար: Դրանք են Միացյալ Նահանգները, Արգենտինան, Ավստրալիան, Կանադան, Սաուդյան Արաբիան և Թուրքիան: «Արդյո՞ք կա ձևավորված քաղաքականություն այս առումով: Արդյո՞ք կան օրենքներ: Ինչպե՞ս խրախուսել արտանետման նվազեցումը: ԱՄՆ-ում, օրինակ, գործում է Մաքուր էլեկտրականության ծրագիր, սակայն այն վերաբերում է մեկ սեկտորի: Չկա ամբողջական ծրագիր, որը կվերաբերի երկրի բոլոր ոլորտների արտանետումներին»,- ասում է Սամուել Ֆանհաուզերը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից: Զեկուցումը հրապարակվել է Մարոկկոյի Մարաքեշում կլիմայի վերաբերյալ համաշխարհային գագաթաժողովի ընթացքում: Պատվիրակները աշխատում են Փարիզի համաձայնագրի շուրջ, որը նախատեսում է կրճատել համաշխարհային ջերմացումը: «Փարիզի համաձայնագիրը վավերացվել է 110 երկրների կողմից: Դա չափազանց փխրուն մի փոխզիջում է, և առկա է հնարավորություն, որ նրանց միջև նորից կընթանա պայքար: Սակայն կա նաև որոշակի կայունություն: Երկրները պատկերացում ունեն, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն, սակայն նրանք նաև գիտակցում են, որ դա իրենց շահերից է բխում»,- ասում է Ֆանհաուզերը: Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է դանդաղեցնել այս գործընթացը: Վերջինս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է ԱՄՆ-ը դուրս բերել համաձայնագրից: Մարաքեշում պատվիրակները տարբեր երկրներից դիմել են Վաշինգտոնին՝ խնդրելով կատարել իր վրա վերցված պարտավորությունները: «Ո′չ գործող և ո′չ էլ գալիք վարչակազմը չպետք է փորձի խափանել մեր կոլեկտիվ ցանկությունն ու համաշխարհային մարդկության պահանջը՝ մեր մոլորակը դարձնելու ավելի լավը և ապահովելու կյանքի շարունակականությունն այստեղ»,- ասել է Բոտսվանայի նախագահ Իան Խաման: Կլիմայի ոլորտի մասնագետներն ասում են, որ Օբամայի վարչակազմի օրերին ԱՄՆ-ը դարձել է այս գործընթացի առաջնային երկիրը: «Օբամայի վարչակազմը երեկ հրապարակել է մի ծրագիր, որը նախատեսում է 2005 թվականի մակարդակից զգալիորեն ավելի շատ արտանետումների կրճատում մինչև 2050 թվականը: Դա ավելի գրավիչ ծրագիր է, քան ԱՄՆ-ը ունեցել է նախկինում, սակայն դա դեռ բավարար չէ»: Մեծ Բրիտանիան վերջին երկիրն էր, որը վավերացրեց Փարիզի կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը, որի կողմնակիցները հույս ունեն, որ ԱՄՆ-ի դաշնակիցները կհամոզեն նորընտիր նախագահ Թրամփին՝ դուրս չբերել Միացյալ Նահանգները համաձայնագրից:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am