«Քաղաքաշինությունը Երևանում որոշում են միայն փողատեր մարդիկ». Կարինե Դանիելյան

«Երևանի քաղաքապետարանն ունի քաղաքաշինական խորհուրդ, որի անդամն եմ վերջին տարիներին, բայց Երևանի պուրակների խնդիրների մասին այնտեղ քննարկումներ չեն եղել: Այսինքն՝ նախագծերը չեն ներկայացվել, ու շատ դեպքերում առանց դրանք ներկայացնելու պուրակներում սկսում են շինարարություն անել: Եթե ներկայացնում են, այնտեղ բավականին էկոլոգիական ՀԿ-ներ կան, որոնք ասում են, որ էկոլոգիային վնաս չպետք է լինի: Ի վերջո, ստացվում է այնպես, որ քաղաքաշինությունը Երևանում որոշում են միայն փողատեր մարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: «Օպերայում կուզենան, Հանրապետության հրապարակում կուզենան՝ կիրականացնեն շինարարություն: Դրանով շատ մեծ վնաս է հասցվել քաղաքին, որովհետև հակաէկոլոգիական քաղաքաշինություն է իրականացվել: Նաև սեյսմիկ անվտանգությունն է վնասվել: Հյուսիսային պողոտան կարող է օրինակ ծառայել, թե ինչպես չի կարելի կառուցել»: Դանիելյանի խոսքով՝ մի ձեռքով ստորագրում են կոնվենցիաներ, որ պետք է ադապտացվենք կլիմայի փոփոխությանը, իսկ մյուս ձեռքով՝ քարե անապատ սարքում, քաղաքի վնասներն ու վտանգները մեծացնում: Նրա խոսքով՝ Երևանը պաշտպանված չէ նաև սելավներից. «Կլիմայի փոփոխության պայմաններում սելավների վտանգները խիստ աճել են: Մենք փակեցինք սելավատարը, հիմա այն չի մաքրվում այնպես, ինչպես պետք է, լցվում է աղբով, և այն, ինչ եղավ Թբիլիսիում, կարող է մեզ մոտ էլ լինել: Ուժեղ անձրևների պարագայում ստորգետնյա անցումներն անցնում են ջրի տակ. դա արդեն ահազանգ է քաղաքի համար, որ հասկանան՝ վտանգված է»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am