‹‹Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ պայմանավորված կլինեն Ռուսաստանի ռազմավարական առաջնայնություններով››. Բորիս Նավասարդյան

  Նոյեմբերի 18-ին ‹‹Հայելի›› ակումբի հյուրերն էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Բանախոսները քննարկում ու վերլուծում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանի հարցազրույցը ‹‹Ռոսիա սեգոդնյա›› միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ: Մկրտիչ Մինասյանը ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի պատասխանները նախ շատ սպառիչ էին ու դիվանագիտորեն հնչեցրած: Հարցին՝  արդյոք պատահական էր Հայաստանում նոր բազայի բացման վերաբերյալ հարցը, Մկրտիչ Մինասյանը նշեց, որ նախագահն իր խոսքում ասել էր, որ այս պահին երկրորդ բազայի բացման կարիքը չկա, դրա փոխարեն կարելի է եղած բազան ավելի ամրապնդել ու հնարավորություններն ընդլայնել: Սրանով նախագահը շեշտում է, որ մեր երկրի պաշտպանությունը մեր ձեռքերում է: Բորիս Նավասարդյանն առանձնացրեց հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ նախագահի պատասխանները,որտեղ Ս. Սարգսյանը նշում է, որ90-ական թթ.-ից Հայաստանի քաղաքականությունը չի փոխվել այդ երկու պետությունների հետ: Սակայն բանախոսն ընդգծեց, որ նախագահի պատասխանները մեզ համար էին պարզ, բայց նա վստահ չէ, որ դրանք նույնչափ պարզ են միջազգային հանրության համար, իսկ հարցազրույցը հենց միջազգային հանրությանը պետք է ներկայացնել: Բանախոսը նախագահի հարցազրույցում առանձնացրեց մի կետ, որը նորություն էր նաև մեզ համար: Նորությունը ռուս-հայկական զինված միավորումն է, որտեղ Նավասարդյանը նշեց, թե Հայաստանին ինչ օգուտ կլինի այդ միավորումից, հետո նաև Ռուսաստանն ինչ շահեր է հետապնդում, որովհետև չի կարող նման հնարավորությունների տեր պետությունը ռազմական միավորման մեջ մտնել փոքր պետության հետ՝ ելնելով միայն փոքր պետության շահերից: Հայաստանը տեսնում է՝ ինչքան  սերտ լինի Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմական ոլորտում, այնքան Հայաստանի անվտանգությունն Ադրբեջանի հետ հարաբերություններում ամրապնդվում է:Անդրադառնալով Ռուսաստանի շահերին՝ Նավասարդյանը իր կարծիքը նշեց, որ նման միավորման գալը ևս մեկ քայլ է Մերձավոր Արևելքում և հարավ-կովկասյան հատվածում ամրապնդել սեփական դիրքերը: Այսպիսով, Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների ու մի շարք պետությունների հետ պայմանավորված կլինեն Ռուսաստանի ռազմավարական առաջնայնություններով: Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին: Հարցին՝  արդյո՞ք նախագահի պատասխանները ուղղված չէին  հենց ռուս հասարակությանը, բանախոսները նշեցին, որ Սիրիայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված շատերն են համաձայն, և իր պատասխաններում Ս. Սարգսյանը ցույց տվեց, որ Հայաստանը ևս այդ սատարողների թվում է: Մկրտիչ Մինասյանը ևս մեկ անգամ առանձնացրեց սեփական ուժերով խնդիրները լուծելու Հայաստանի ցանկությունը, որտեղ Ռուսաստանի ներկայությունը այդ ցանկությունն ավելի ապահով է դարձնում: Նաև հայ-ռուսական ռազմական միավորումը միայն Ռուսաստանի շահերից չի բխում, առաջին հերթին Հայաստանի շահերն են պաշտպանվում, իսկ Հայաստանի և Ռուսաստանի շահերը համադրելու տարբերակներ կան: Բանախոսները վերջում միաձայն նշեցին, որ ՀՀ նախագահի հարցազրույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի բարեկամը: Մարիամ Հակոբյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am