Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական հարաբերությունները երկկողմանի շահեր են հետապնդում

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ քննարկվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ: Ըստ Մկրտիչ Մինասյանի՝ նախագահի պատասխանները Դմիտրի Կիսելյովի հարցերին բավականին արժանապատիվ էին և հստակորեն ներկայացրել են մեր երկրի դիրքորոշումը: Անդրադառնալով եղած ռազմաբազայի և երկրորդի ստեղծման մասին հարցադրմանը՝ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ նման հարցադրումները որոշակի նպատակ են հետապնդում: «Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ նշեց, որ Հայաստանի պես փոքր երկրում երկրորդ ռազմաբազայի կարիքը չկա: Փոխարենը կարելի է Գյումրիի ռազմաբազան համալրել նոր զինատեսակներով և դրանով հարցին ամբողջական լուծում տալ» - ասաց Մկրտիչ Մինասյանը: Բորիս Նավասարդյանը կարևորեց, այն որ մեր երկրի նախագահը ցույց է տվել, որ Հայաստանը բավականին հետևողական քաղաքականություն է վարում Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Ղարաբաղի հարցի հանգուցալուծման և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար, սակայն նա կցանկանար ավելի բաց մեկնաբանություններ լսել Ռուսաստանի շահերի մասին: «Ռուսաստանի պես հզոր երկիրը չի կարող մտնել ռազմական համագորակցության մեջ Հայաստանի պես փոքր երկրի հետ՝ միայն ելնելով վերջինիս շահերից: Կարծում եմ, որ Ռուսաստանի շահն այս պարագայում Մերձավոր Արևելքում և Հարավկովկասյան տարածաշրջանում մեծ դեր խաղալն է: Դա հնարավոր է իրականացնել եթե ունես ռազմական լավ ներկայացվածություն, հետևաբար Հայաստանը համարվում է այն վայրը, որտեղ կարելի է լուրջ ռազմական ուժային բռունքց ստեղծել և դրանով ազդել նաև այլ պետությունների վրա» - ասաց Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա՝ նման քաղաքականությունը թույլ չի տալիս Հայաստանին արտաքին քաղաքականություն վարել և դրանով իսկ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները դրվում են ռիսկի տակ: Անդրադառնալով երկրորդ ռազմաբազայի մասին հարցադրմանը՝ Բորիս Նավասարդյանը չբացառեց, որ հնարավոր է երկրորդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանում, մասնավորապես՝ Ղարաբաղում, եթե Ռուսաստանն այդպես ցանկանա ելնելով աշխարհագրական իրավիճակից: Լրագրողների այն հարցին, թե արդյոք հարցազրույցի հատկապես Սիրիային վերաբերող հատվածը ռուսական լսարանի համար չէր, Բորիս Նավասարդյանը պատասխանեց այսպես. «Ռուսական լսարանի համար կարևոր էր լսել, որ կան երկրներ, որոնք լիովին պաշտպանում և ընդունում են Ռուսաստանի քաղաքականությունը և ռազմական միջամտությունը Սիրիայում, քանի որ կարող էին կասկածներ լինել, որ Հայաստանը միանշանակ կողմ դիրքորոշում չունի»: Հանդիպման ընթացքում հիմնականում խոսվում էր երկու կողմերի շահերի մասին: Եթե Բորիս Նավասարդյանն ավելի շատ նկատեց Ռուսաստանի շահերը, ապա Մկրտիչ Մինասյանի կարծիքով այս ռազմական հարաբերություններում առաջին հերթին հաշվի են առնվում Հայաստանի շահերը, ապա՝ երկու կողմերի շահերի համադրությունը: Բորիս Նավասարդյանը համաձայնվեց սակայն ասաց, որ որևէ երաշխիք չկա, որ այդ շահերը միշտ համընկնելու են: Մեկ կարծիք թերևս ընդհանուր էր՝ ռազմական ոլորտում որքան սերտ լինի համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդքան կամրապնդվի Հայաստանի անվտանգությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի ընդհանուր բովանդակությանը և նպատակին՝ Բորիս Նավասարդյանն ասաց, որ երկու կողմերն էլ իրենց խոսքը տեղ հասցնելու շահագրգռվածություն ունեին: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչպիսի վիճակում են Թուրքիայի հետ հարաբերությունները և Ղարաբաղի խնդիրը, իսկ Ռուսաստանը ստացավ իրեն հետաքրքրող աշխարհաքաղաքական հարցերի պատասխանները: Տաթևիկ Թահմազյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am