Սեյրան Սարոյանը գիտի եւ անուններ չի տալիս

Կարելի՞ է ասել, թե «ավելի լավ է Աստված պատժի, քան դատախազը»: Գուցե եւ կարելի է, բայց նա, ով նման բան է ասում, նշանակում է, որ կամ դատախազն իր ընկերն է, կամ դատախազն ով է, որ, կամ էլ Աստծուն չի հավատում, քանի որ նրա պատժից հեչ էլ չի վախենում, եթե հավատար, կիմանար, որ ամենասոսկալին հենց այդ` Աստծու պատիժն է, դատախազինը` մանր խաղիկներ են Աստծու պատժի դիմաց: Թե նշվածներից ո՞ր կոնկրետ դեպքն էՙ գեներալ Սեյրան Սարոյանինը, չգիտեմ, բայց գիտեմ, որ նա երեքշաբթի օրը խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարել է`«Ավելի լավ է Աստված պատժի, քան դատախազը»… Իսկ կարելի՞ է` ես բանկ թալանեմ, եւ ինձ դատախազը չպատժի, կամ իմանամ, թե ովքեր են բանկ թալանում եւ կանգնեմ հայտարարեմ, ավելի լավ է նրանց Աստված պատժի, քան դատախազը: Եւ առհասարակ, ամեն անգամ, երբ հանցագործության ականատեսն ենք լինում, հույս բարձրաձայնենք, որ ավելի լավ է Աստված պատժի, եթե հարցնեն` ո՞վ է քեզ նման բան ասել, պատասխանենք` Սարոյանը, եթե գլուխները կախեն եւ լռեն, ճշտենք` Սեյրան Սարոյանը: Ի դեպ, որտեղի՞ց գիտի պարոն Սարոյանը, թե ովքեր են բանակում գողություն անում: Որ գիտի, հաստատ է: Գիտի եւ անուններ չի տալիս, եթե հարցնենք ինչո՞ւ չես անուններ տալիս, կասի` «սկի դատախազն էդքան ռիսկ չունի, որ անուններ տա, ես որտեղի՞ց տամ»: Այսինքն` դատախազն էլ գիտի այդ անունները, բայց ռիսկ չունի, որ բարձրաձայնի: Լավ, բա ո՞վ ունի այդ խիստ անհրաժեշտ ռիսկը: Ոչ ո՞ք, գիտե՞ք` կարելի էր եւ կռահել, քանի որ եթե մեզանում լայն ժողովրդականություն են վայելում գեներալ Սարոյանի խորհրդարանական ելույթները, որտեղ նա ասում էՙ «Ես խոմ շառ անող չե՞մ», կնշանակի, որ ոչ մեկս էլ «շառ անող չենք»: Դրա համար էլ «շառի» մեջ ենք:   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am