«Godfather» օղու ֆենոմենը/տեսաշար/

Աշխարհի ամենամաքուր օղին արտադրվում է Հայաստանում, անվանումն է «Godfather PLATINUM»:Օղու պատրաստման բազմադարյա պատմության ամենակատարելագործված արտադրատեսակն այսօր սպառողին է փոխանցում «ARSSI ALLIANCE» ձեռնարկությունը,որի արտադրական գործունեությունը համակարգվում է «SPS Cigaronne» ընկերության՝ միևնույն արտադրողի կողմից: Ընկերության ամենահայտնի արտադրատեսակը՝ «Cigaronne»-ն այսօր միջազգային շուկայում ամենաներկայանալի հայկակական բրենդն է, ուստի միջազգային շուկան մեկ այլ նախաձեռնությամբ նվաճելու նպատակով գլխավոր արտադրողը ներկայացրել է նույնքան ներկայանալի «Godfather PLATINUM» օղին, այլ կերպ ասած` օղիների կնքահայրը որպես այդպիսին: 1 Ընկերությանը հաջողվել է ստանալ աննախադեպ մաքրությամբ և փափկությամբ օղի՝ շնորհիվ ինովացիոն տեխնոլոգիաների և ընկերության մասնագետների կողմից ստեղծված սպիրտի և ջրի բազմափուլ ֆիլտրացման գերժամանակակից համակարգի, որն եզակի է իր տեսակի մեջ և արմատապես տարբերվում է մինչ այժմ աշխարհին հայտնի, օղեգործության մեջ կիրառվող ֆիլտրացման համակարգերից: Այն նվազեցնում է ալդեհիդների, բարդ եթերների, մեթանոլի, բարձր սպիրտների միկրոխառնուրդների պարունակությունը, որոնց քանակը ընկերության արտադրած օղիների մեջ բազմապատիկ ցածր է թույլատրելի սահմաններից:«Godfather PLATINUM»-ից բացի «ARSSI ALLIANCE»-ի արտադրական տեսակակազմում կան ևս երեք տեսակի բարձրորակ օղիներ՝ «NO PROBLEM», «H2O», «Godfather PREMIUM» անվանումներով, որոնք իրենց որակական առանձնահատկություննե ով շոյում են անգամ ամենաքմահաճ սպառողի քիմքը: Ընկերության արտադրած օղիներում իսպառ բացակայում են տհաճ համ և հոտ պարունակող տարրերը, խմվում են հաճույքով և հեշտությամբ են «հարմարվում» օրգանիզմին: Բանական ցանկացած չափաքանակի օգտագործման դեպքում խումար (похмелье) չեն հարուցում, որն ամբողջովին չեզոքացված է: ee eee eeee «Godfather PLATINUM» օղին, կամ ինչպես ասվեց օղիների կնքահայրը, նուրբ համային հատկանիշներով ու շքեղ դիզայնով ընհանրապես մրցակցությունիցդուրս է: Հայկական լեռնաշխարհի աղբյուրների անապակ ջրով պատրաստված բարձրակարգ այս օղու անթերի որակի մասին փաստում են փորձաքննության արդյունքները, որոնք արվել են FDA միջազգային անկախ փորձագիտական լաբորատորիայի կողմից՝ որակի վերահսկողության և սերտիֆիկացման եվրոպական SGS անկախ ընկերության սահմանաչափերի համաձայն: Ըստ փորձաքննության արդյունքների, «Godfather PLATINUM» օղու մեջ ՝ 1. Մեթանոլի պարունակությունը բացարձակ ալկոհոլի մեջ թույլատրելի նորմայից պակաս է ավելի քան 30 անգամ 2. Ալդեհիդների պարունակությունը պակաս է մոտ 10 անգամ 3. Մետաղների պարունակությունը պակաս է ավելի քան 80 անգամ 4. Բարձր սպիրտների պարունակությունը պակաս է 5 անգամ5. Բացարձակ ալկոհոլի ընդհանուր թթվայնությունը պակաս է 20 անգամ e Այս ցուցանիշները բացառիկ են. օղու և առհասարակ ալկոհոլային խմիչքների համաշխարհային արտադրության մեջ նման մաքրության արտադրատեսակ գոյություն չունի: «Godfather PLATINUM»-ը առանձնանում է նաև շքեղ դիզայնով: Ֆրանսիացի հայտնի դիզայներների կիրառած տեխնոլոգիական և կառուցվածքային նորարարական լուծումների շնորհիվ այն գերազանցում է աշխարհի ամենահայտնի բրենդային օղիների դիզայնին: Շշի սև, թավշե մակերևույթը, տուփի հարմարավետ կառուցվածքը, որը մանրակրկիտ արված աշխատանքի արդյունք է, օղին առանձանցնում են նմանատիպ բոլոր ապրանքատեսակներից: «Godfather PLATINUM»-ը միանշանակ ցանկալի և արժանավայել նվեր է բոլոր առիթներով, յուրաքանչյուրի համար և իր գեղեցիկ տեսքով կարող է զարդարել ամենահեղինակավոր միջոցառումների ու խնջույքների սեղանները: 11 111 Ընկերության բարձրակարգ օղիները ներկայում արտահանվում է Արևմտյան Եվրոպայի և Ասիայի զարգացած երկրներ : Պատրաստվում են մուտք Միացյալ Նահանգների շուկա: Ընկերության արտահանման ռազմավարությունը աշխարհագրական սահմանափակումներ չունի: Աշխարհի ամենամաքուր օղիներն արտադրող ընկերության օրինակը ցույց է տալիս հայի գիտական մտքի ու գործարար ջղի ներուժը` ապացուցելով, որ մեծ ցանկության և նպատակասլացության դեպքում Հայաստանում հնարավոր է արտադրել ամենաբարձր որակի ապրանքներ, որոնք լրջագույն մրցակից կարող ենդառնալ միջազգային շուկայում՝ ապահովելով երկրի տնտեսական հզորացում և Հայաստան պետության բարձր վարկանիշ:          

դիտվել է 731 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am