Կոնգրեսական. Հայ-ամերիկյան հարաբերություններում լուրջ առաջընթաց է սպասվում (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Մոտ ապագայում հայ-ամերիկյան հարաբերություններում խոշոր զարգացումներ են սպասվում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԱՄՆ-ի կոնգրեսական, հայկական ծագում ունեցող Ջեքի Սփիրը. «Կարծում եմ, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերություններն առավել ընդլայնվելու եւ նոր բնագավառներ ներգրավելու հսկայական ներուժ ունեն»: Որպես Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, Ջեքի Սփիրը 2017-ին նախատեսում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել. «Մոտ ապագայում Հայաստանի դեսպանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք կոնգրեսականների մեծ պատվիրակության այց կազմակերպել Հայաստան»: Օրակարգում է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ նոր քույր քաղաքների հռչակումն ու Երեւան-Լոս Անջելես ուղիղ չվերթի բացում. «Ես ցանկանում եմ, որ Լոս Անջելեսից Երեւան ուղիղ չվերթ բացվի նաեւ անձնական նկատառումներից, քանի որ համոզված եմ, որ հաջորդ տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ Հայաստան եմ այցելելու»: Սակայն հայ-ամերիկյան հարաբերությունների ոլորտում կարեւորագույն խնդիրը, որը կոնգրեսական Սփիրը հույս ունի լուծել 2017 թվականին, Հայաստանին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի օգնության վերականգնում է. «Այս հարցում ես Հայաստանի օգնության կարիքն ունեմ: Մենք ցանկանում ենք Հայաստան վերադարձնել Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի դրամաշնորհնրեը: Դա լուրջ գումարներ են Հայաստանի համար եւ որքան խորը զարգանա ժողովրդավարությունը Հայաստանում, այնքան մեծ է այդ օգնության Հայաստանին տրամադրելու հավանականությունը»: Հատուկ նշանակություն անհրաժեշտ է հատկացնել նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Սակայն, եթե նախկինում տնտեսական համագործակցությունը հիմնականում առեւտրի եւ ներդրումների վրա էր կենտրոնացած, տեխնոլոգիական նոր դարում անհրաժեշտ է զարգացնել գիտատեխնիկական կապերը, նշում է կոնգրեսականը. «Ցանկալի է փոխադարձ հարաբերություններ զարգացնել Սիլիկոնե հովտի եւ Հայաստանի միջեւ, որպեսզի հայ մասնագետները այցելեն, լինի իրական գիտելիքի փոխանակում»: Ջեքի Սփիրի խոսքով, եթե նախկինում հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացան բարձրագույն կետին էին հասել 20-րդ դարի սկզբում, երբ դեսպան Մորգենթաուն փորձում էր հակազդել Հայոց ցեղասպանությանը, ապա նոր դարում անհրաժեշտ է նոր հեռանկարների հասնել. «Ես անհրաժեշտ եմ համարում շատ ավելի ամուր հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ»: Կոնգրեսական Սփիրի խոսքով, այսօր առավել քան երբեւէ հզոր է Միացյալ Նահանգների հայ համայնքը եւ Երեւանը Վաշինգտոնում ունի զորեղ դեսպան: Այդ հնարավորություններից անհրաժեշտ է օգտվել երկու կողմերին՝ զարգացնելով հարաբերությունները:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am