Ուշադրություն. Հայաստանում վիրուս է տարածված

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում ընթացիկ տարվա նոյեմբերին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համապատասխանում է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` մեր հանրապետությունում այսօր շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և սուր շնչառական վարակների հարուցիչներ` ռինովիրուսներ, ադենովիրուսներ: Նշենք, որ Եվրոպական տարածաշրջանի երկրներում ևս հիմնականում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի հարուցիչները: Տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում դիտվում է նմանատիպ իրավիճակ: Արտավազդ Վանյանի խոսքով՝ գրիպի վիրուսի այլ ենթատեսակներ Հայաստանում այս պահին չեն գրանցվել: Նա նշել է, որ վերջին 10 օրվա ընթացքում ոչ կտրուկ, բայց հիվանդացության ակտիվացում է նկատվում, ինչի մասին վկայում են գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացված օրական մշտադիտարկման արդյունքները: Նա հավելել է, որ ներկայումս գրիպի բռնկում կամ համաճարակ չկա: Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվել են երեխաների շրջանում, ինչը պայմանավորված է աշնանային արձակուրդներից հետո ուսումնական գործընթացի վերսկսումով և հիվանդության օդակաթիլային փոխանցմամբ: Սուր շնչառական վարակների և գրիպի կանխարգելման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից, մինչև սուր շնչառական վարակների սեզոնի սկսումը, կազմակերպվել և իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ: Հիմք ընդունելով վերը նշվածը` գրիպից ու դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս. –       անհապաղ դիմել բժշկական օգնության:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am