ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիայի շուրջ

Քաղաքական գիտությունների թեկնածու Էմիլ Օրդուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Գովելի է, որ այսօր իշխող վերնախավը որդեգրել է ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիան և այն տեսությունից պրակտիկայի վերածելու փորձեր է ձեռնարկում: Այս կոնցեպցիան մեծ նշանակություն ունի առավել ևս պատերազմող պետությունների համար, իսկ բնակչության միատարրությունը, մեր դեպքում, կարող է օժանդակ գործոն դառնալ դրա արդյունավետության համար: ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիայի՝ գործնականության վերածվելու նախադրյալներին մենք ականատես եղանք ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ հասարակությունը ինքնակազմակերպվեց և լիարժեք (թե՛ նյութական, թե՛ բարոյահոգեբանական) աջակցություն ցուցաբերեց սահմանին հայրենիք պաշտպանող զինվորին: Սակայն հանուն արդարության նշենք, որ այս կոնցեպցիան շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2014 թ.-ին արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող նախախորհրդարանի կողմից, որի ներկայացուցիչներից շատերն այսօր տարբեր քաղաքական գործընթացների հետևանքով առաջադրված քրեական բնույթի մեղադրանքներով փաստացի անազատության մեջ են՝ չնայած այն բանին, որ իրենց կողմից առաջ քաշված ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիան այսօր դառնում է իշխող դասակարգի համար արդիականացման կենսունակ միջոց: Դժվար է միանշանակ ասել, թե ինչու հենց հիմա ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիան դարձավ իշխանության համար նպատակահարմար, քանի որ այս դեպքում առկա են ինչպես օբյեկտիվ (ապրիլյան էսկալացիա, հուլիսյան ներքին զարգացումներ), այնպես էլ սուբյեկտիվ (առաջիկա ընտրություններ) պատճառներ: Սակայն այս դեպքում կարևորը ոչ թե այն ուժերն են, որոնք խոսել, առաջարկել կամ փորձում են կյանքի կոչել այս կոնցեպցիան, այլ կարևորը՝ ինքնին ԿՈՆՑԵՊՑԻԱՆ է:
ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիայի արդյունավետության համար անհրաժեշտ է նախ և առաջ աշխատել հասարակության մոտ համապատասխան գիտակցության ձևավորման ուղղությամբ: Իհարկե, դա ենթադրում է բազմապիսի նպատակաուղղված գործընթացներ, որոնք չեն կարող սահմանափակվել միայն մեկ՝ ռազմական կամ սոցիալական ոլորտով. դրանք պետք է ընդգրկեն հասարակական-քաղաքական ամենալայն շրջանակները: Իսկ դա բավականաչափ բարդ գործընթաց է:
Նկատելի է, որ հասարակությունն ընդունում է ինքնին կոնցեպցիան, սակայն մասամբ հակադրվում է, թերևս, այն մեխանիզմին, որն այդ կոնցեպցիայի գործնականացման առաջին միջոց է: <<1000 դրամի օրինագիծը>> հասարակության կողմից միանշանակ չընդունվեց, և եղան նաև հիմնավոր մտահոգություններ, որոնք օրինագծի հեղինակները, գուցե, մասամբ հաշվի կառնեն: Պետք է հասկանալ, թե ինչու ԱԶԳ-ԲԱՆԱԿ գաղափարին կողմ լինելով հանդերձ՝ հասարակական դժգոհությունները <<1000 դրամի մասով>> դեռ չեն դադարում: Հասկանալի է, որ դժգոհության պատճառներից են սոցիալական ծանր վիճակը, վստահության ցածր մակարդակը, նաև հոգեբանական ազդեցության որոշ խնդիրներ:
Ինչու՞ հոգեբանական: Քանի որ ԱԶԳ-ԲԱՆԱԿ կառուցելու ճանապարհին առաջինը կարևորվեց ոչ թե առաջնագծում զինվորի կյանքի, անվտանգության ապահովման և թշնամու գնդակից նրա զոհվելու հավանականության նվազեցման հարցը, այլ նրա՝ ռազմական հնարավոր գործողությունների հետևանքով տուժելու, վնասվելու կամ զոհվելու դեպքում ֆինանսական որոշակի փոխհատուցման հարցը: Սա չի նշանակում, որ 2-րդ խնդիրը պակաս կարևոր է: Ստացվում է այնպես, որ հասարակությունը աջակցելու է զինվորին տուժելու դեպքում կամ նրա ընտանիքին վերջինիս զոհվելու դեպքում: Սա ակամայից կարող է վատատեսական տրամադրություններ առաջացնել, քանի որ ստացվում է այնպես, որ մենք զինվորի կողքին ենք այն ժամանակ, երբ նա տուժել է կամ նրա ընտանիքի կողքին ենք, երբ նա այլևս կենդանի չէ: Կարծում եմ, որ ոչ միայն բարոյական, այլև ռազմավարական տեսանկյունից ավելի նպատակահարմար է, որ մենք գոնե այս փուլում մեր ֆինանսական աջակցությամբ լինենք զինվորի կողքին այն մոտիվացվածությամբ, որպեսզի նա որևէ կերպ չտուժի կամ մեր ֆինանսական օժանդակությունն ուղղված լինի այն բանին, որ առաջնագծում կանգնած զինվորի կյանքին ուղղված թշնամու սպառնալիքը հասցվի նվազագույնի: Դա նշանակում է, որ պարտադիր 1000-ական դրամները, եթե ուղղվեն զինվորի անձնական անվտանգության բարձրացմանը (այսինքն՝ տեխնիկական արդի միջոցներ, սարքավորումներ, նոր սերնդի զրահաբաճկոններ և այլ ռազմական գույք), ապա դրա արդյունքում կնվազի զինվորի առողջության և կյանքի դեմ թշնամու սպառնալիքը: Մի խոսքով՝ զինվորի անվտանգությունը կլինի ավելի պաշտպանված : Այս դեպքում ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիան կդառնա ոչ միայն ավելի արդյունավետ, այլև լավատեսական և հուսադրող տրամադրություններ կառաջացնի հասարակության շրջանում և բանակում՝ հավելյալ դրական ազդակներ հաղորդելով տվյալ կոնցեպցիայի շարունակականությանը: Սա նաև կնպաստի հավաքագրվող ֆինանսական ռեսուրսների գործնականում ավելի արդյունավետ կառավարմանը, քանի որ մեզ պետք են առողջ և կենդանի զինվորներ, որոնք կշարունակեն իրենց հայրենանվեր առաքելությունը:
Ամենևին չանտեսելով ռազմական գործողությունների ժամանակ հայրենանվեր առաքելություն իրականացրած և վիրավորված, անդամալույծ դարձած զինծառայողներին, առավել ևս՝ զոհված հերոսներին և նրանց իրավահաջորդների շահերի պաշտպանությունը՝ կարծում եմ, որ առաջին հերթին մեր բոլոր քայլերը, այդ թվում՝ բանակին ցուցաբերվող հասարակական աջակցությունը ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիայի շրջանակներում, պետք է ուղղված լինի զինվորների առողջության և կյանքի պաշտպանության համար անվտանգության առավել արդյունավետ մեխանիզմների ապահովմանը, քանի որ կենդանի զինվորներին կարող ենք աջակցել, իսկ զոհված հերոսների հարազատներին՝ միայն վշտակցել:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am