«Երաժշտություն էի լսում, Pink Floyd». Ա. Մանուկյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում լրագրողներին խնդրեց մի քիչ թեթև հարցեր ուղղել: «Օրինակ, հարցրեք, ի՞նչ էի անում», - ասաց Ա. Մանուկյանը: Լրագրողների հարցին էլ պատասխանեց. «Երաժշտություն էի լսում, Pink Floyd եմ լսում», - նշեց նա: Արամ Մանուկյանը շեշտեց՝ ինքը միշտ է Pink Floyd լսում, ինչը խորհուրդ տվեց նաև լրագրողներին: «Սովորեք լսել Pink Floyd, որովհետև ինքը Նարեկացու նման բան է, պիտի բարձր ճաշակ ունենաս, հեշտ բան չէ», - ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը: Նա ընդգծեց՝ միջավայրը ռաբիսոտ է՝ հեռուստատեսությունը, Ազգային ժողովը և մաքրվելու կարիք ունեն։ «Ականջներդ ուզում ես բարձր երաժշտությամբ մաքրես, շփվես նորմալ մարդկանց հետ, նորմալ բաներ կարդաս, թե չէ կընկղմվես էդ ռաբիսի մեջ», - նշեց Արամ Մանուկյանը՝ հորդորելով հաճախ ինքնամաքրվել: