Երմանում գիշերը ձյուն կտեղա. Գագիկ Սուրենյան

Այսօր գիշեր հնարավոր է Երեւանում տեղա առաջին ձյունը: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում այսօր արդեն ձյան տեսքով տեղումներ գրանցվել են: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը առանձնացրեց այն շրջանները, որտեղ դեռ ձյուն չի տեղացել: — Պարոն Սուրենյան, Հանրապետության ո՞ր հատվածներում է այսօր ձյուն տեղացել: — Ավելի հեշտ է ասել՝ որտեղ չի տեղացել: Բացառությամբ Արարատյան դաշտի (Արարատ, Արմավիր), Արագածոտնի նախալեռնային հատվածների, Վայոց ձորի նախալեռնային գոտիների (Վայք, Արենի, Եղեգնաձոր) եւ Երեւանի՝ մյուս բոլոր հատվածներում տեղումները հիմանականում ձյան տեսքով են: Հանրապետության շրջանների զգալի մասում առաջացել է ձնածածկույթ: Առանձին հատվածներում առկա են քամիներ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Շրջանների զգալի մասում խիտ մառախուղ է, ցածր հորիզոնական տեսանելիություն. հատկապես Սյունիքի մարզում եւ Արցախում տեղեր կան, որ հորիզոնական տեսանելիությունը 10 մետրից էլ փոքր է: — Որտե՞ղ է այս պահին ձյան ծածկույթն ամենաշատը եւ որքան է կազմում: — Ներկա պահին մենք ձնածածկույթի մասին չենք կարող խոսել, որովհետեւ դիտարկումը կատարվելու է առավոտյան ժամը 07-ին, բայց ներկա պահին, դատելով հարյուրավոր բնակավայրերից ինձ ուղարկված լուսանկարներից, պարզ երեւում է, որ գրեթե բոլոր վայրերում, որտեղ տեղումներ կան, ձյան ծածկ ձեւավորվել է: Հատկապես Լոռիում եւ Տավուշում տեղումները բավական ինտենսիվ են: — «Հիդրոմետ» ծառայությունը կանխատեսել էր 20-25 սանտիմետր ձյան ծածկ Հանրապետության որոշ հատվածներում: Այդ կանխատեսումն իրականացե՞լ է: — Այդ կանխատեսումը վերաբերում է այսօր գիշերվան եւ վաղը առավոտվան: — Այսինքն դեռ ամեն ինչ առջեւո՞ւմ է: — Այո, ցիկլոնի պիկը այսօր գիշերը եւ վաղն առավոտյան է: Վաղը կեսօրից հետո ցիկլոնն աստիճանաբար կկորցնի իր ուժը: Ճիշտ է, տեղումները կշարունակվեն մինչեւ երեկո, բայց ամեն դեպքում ինտենսիվությունը կթուլանա: — Երեւանում այսօր ձյո՞ւն է սպասվում: -Երեւանի բարձրադիր հատվածներում (Քանաքեռ, Ջրվեժ, Նոր Նորք, Նորք Մարաշ) գիշերը եւ լուսադեմին ցուրտ օդի ներհոսքի ամենապիկ պահին հնարավոր է թաց ձյուն տեղա:   armtimes.com

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am