Դաշնակցությունը իրեն սրբի տեղ է դրել

Մինչ քաղաքական առողջ շրջանակներում շաբաթներ է՝ քննարկում են Հայաստանի Հանրապետական կուսակցության ինչի՞ն է պետք Դաշնակցությունը, որ պատրաստվում է նրա հետ կոալիցիա կազմել և նույնիսկ զիջել մի քանի պորտֆել: ՀՅԴ-ն երկրում առանձնապես մեծ ազդեցություն չունի, ու թեև պատմություն ունեցող կուռ կառույց է, սակայն փոքրաքանակ է, դարձել է այդպիսին, ու էական դերակատարում չունի: Ասվածի լավագույն ապացույցն է այն, որ դաշնակները նույնիսկ ընտրությունների ժամանակ չեն կարողանում իրենց համար անհրաժեշտ ձայներ հավաքել, և միշտ իշխանության բարեգթության արդյունքում են խցկվում խորհրդարան: Հարցը գրեթե միշտ նույն պատասխանն է ունեցել. Իշխանության հին ընկերները սփյուռքում ունեն ազդեցիկ և հարուստ կառույցներ, և հենց նրանց միջոցով Հայաստանի իշխանություններն ապահովում են թե՛ կապն այդ մարմինների հետ, թե՛ հնարավոր դարձնում որոշակի նյութական աջակցության ստացումը: Սակայն պարզվում է՝ կա մեկ պատճառ էլ, ՀՀԿ-ն ցանկանում է վերականգնել իր հեղինակազրկված իմիջը եւ այդ պատճառով է դաշնակցությանն <<արի տուն>> ասում:ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում չխորշեց իրերն իրենց անուններով կոչել՝ ասելով, որ իշխանություններն այսօր հեղինակազրկված են: Թե ինչո՞ւ են հեղինակազրկված իշխանությունների հետ համագործակցության գնում. «Եթե մենք չփոխենք այս համակարգը, նույնն է լինելու: Մենք ուզում ենք համակարգը փոխել»,- ասաց նա: Հարցին, թե հեղինակազրկված իշխանության հե՞տ են ուզում փոխել, նա պատասխանեց. «Այո, ուրիշ ճանապարհ չկա: Եթե այդտեղ կարող ես գործ անել, ուրիշ դաշտ չի մնացել Հայաստանում իրական գործ անելու: Մենք մտնում ենք, որ իշխանության որակը փոխվի», Ռուստամյանը վրդովվել է, թե ճիշտ չի լինի, եթե այդ գործընթացներից մի կողմ քաշվեն ու մասնակից չլինեն: Ճիշտ չէ՞ր միանալ ընդդիմությանը, գնալ իշխանափոխության, նա պատասխանեց. «Ընդդիմությանը միացանք, քառյակին միացանք, քառյակը մեր ասածները չարեց, տրոհվեց: Քառյակը թող մնար մեր գծի վրա, հիմա շատ ավելի հուժկու ձայներով մենք մեր բոլոր խնդիրները կլուծեինք»,- ասաց նա: 1998-ից ՀՅԴ-ն իշխանության մաս է կազմում ամեն անգամ տալով՝<< հանուն երկրի>> արդարացումը :Եթե նույնիսկ ընդունենք այդ բացատրությունը, ապա բոլոր դեպքերում դաշնակցության ղեկավարած ոլորտներում հետընթացը անխուսափելի է եղել, այդպե՞ս են հանուն երկրի աշխատել,թե ինչպես ամեն կոալիցիայից դուրս գալիս արդարանում են՝ իրենք հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն գործելու: Հետևաբար,հիմա էլ պետք չէ թաքնվել ամպագոռգոռ կոչերի ու արդարացումների տակ: Ամեն ինչ հստակ է, մի խումբ դաշնակցականներ պաշտոններ են ուզում, ուրիշ ոչինչ... Իսկ Հայրենիքը պետք է հանգիստ թողնել... Հայրենիքի համար պայքարող նվիրյալ դաշնակցականներ շատ կան, որոնք պաշտոններ չունեն, պատգամավորներ չեն, բիզնեսների չունեն, բայց մնալով շարքերում անում են իրենց գործը: Մանավանդ որ դեռ հարց է՝ ով է ավելի շատ հեղինակազրկված իշխանությունը, թե ընդդիմադիր հռչակված դաշնակցությունը: Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am