«Հարգելի Կառավարություն, սա հրաժարականի մանիֆեստ է». Լեւոն Զուրաբյան

ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ տեղի ունեցած երկու արտառոց իրադարձությունները, ցույց տվեցին մեր երկրի անվճարունակությունը: Ըստ Զուրաբյանի դրանցից մեկը ԸՕ՝ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված մեխանիզմների ֆինանսավորումն էր, մյուսը հազար դրամների նախագիծն է. « ԸՕ՝ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված մեխանիզմների ֆինանսավորման համար մեր իշխանությունները չէին կարողանում հայթայթել այդ մի քանի միլիոն դոլարը, եւ  հարցն, ի վերջո, լուծվեց ԵՄ միջոցով: Մյուսը հազար դրամների նախագիծն է, երբ պարզվեց՝ այդ հինգ միլիարդ դրամը բյուջեում չկա զինվորների համար, եւ արդյունքում ունեցանք նոր հարկատեսակ: Այս երկու իրադարձությունները վկայում են մի բան՝ մեր պետությունը արդեն գտնվում է չհայտարարված դեֆոլտի մեջ: Նույնը վկայում է նաեւ բյուջեի նախագծում ներկայացված փաստաթուղթ, որտեղ եկող տարվա պակասուրդը կազմում է աներեւակայելի մի թիվ՝ 5.8 տոկոս, իսկ 2020թ., երբ պետք է սպասարկենք մեր պետական պարտքը, դրա համար կվճարվի բյուջեի 28 տոկոսը»: Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ եթե մենք ունենայինք պատասխանատու կառավարություն, ապա նա կարձագանքեր այս ցուցանիշներին ու կներկայացներ այն հաղթահարելու պլան՝ ըստ տարիների, որը չի արվել: «Գոյություն ունի առողջ բալանս զարգացման տեմպերի ու պարտքերի ծավալների միջեւ: Մեզ մոտ դա չի զուգակցվում: Բացի այդ, արտերկրի ուղղակի ներդրումների կատաստրոֆիկ անկում ենք ապրել: Աղետալի վիճակում է  բանկային համակարգը՝ շահութաբերությունը -0 -0.6 տոկոս է, իսկ գործազրկությունն ու արտագաղթն ահռելի թվերի են հասնում: Ի՞նչ է կատարվում մի երկրի հետ, որի զարգացումը հետ է ընկում պարտքի ծավալներից: Այն գնալով ավելի շատ է խրվում պարտքի մեջ, իսկ այդ դեպքում միջազգային կառույցները տրվելիք նոր պարտքերի պայմանները սկսում են փոխել՝ ավելացնելով տոկոսները: Երկրի շարունակական քայքայման ծրագիր է ներկայացվել: Հարգելի Կառավարություն, պետք չէ վեց ամիս էլ պահել իշխանությունը, քանի որ ամենաանարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի հնարավորությունը, քանի որ այն փաստաթուղթը, որ բերել եք, իրականում հրաժարականի մանիֆեստ է»,- հայտարարեց նա: Սոնա Դավթյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am