Հայկական ԶԼՄ-ների արտադրանքի առյուծի բաժինը կազմում է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը

Զարմանալի է, թե ինչու հայկական լրատվամիջոցների ֆանտաստիկ հավաստի աղբյուրները մինչեւ այժմ որեւէ մեկին չէին հայտնել պաշտպանության նոր նախարարի ՀՀԿ-ական դառնալու մտադրության մասին։ Սա իսկապես զարմանալի է, որովհետեւ մեր լրատվամիջոցների հավաստի աղբյուրները տիրապետում են անգամ այնպիսի ինտիմ մանրամասների, ինչպես որեւէ քաղաքական գործչի գլխում սեփական հետագա գործունեության վերաբերյալ տեղի ունեցող խմորումներն են, հաշվարկները, երբեմն նույնիսկ՝ ապրումները։ Օրինակ, արդեն մի քանի ամիս բոլորս սրտի տրոփյունով հետեւում ենք, թե ինչպես է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որոշում որեւէ կուսակցության նախագահ դառնալ, հետո տատանվում է՝ իսկ արժե՞ արդյոք, եւ վճռում՝ լավ էլ արժե։ Մի պահ ահաբեկվում է իշխանությունների իր դեմ ունեցած կոմպրոմատներից, բայց կրկին չի ընկրկում, թեեւ ի վերջո գալիս է այն եզրակացության, որ ամեն դեպքում ճիշտը ՀՀԿ-ին անդամակցելն է։ Մեծ հափշտակությամբ կարդում ենք նաեւ Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի զրույցից դրվագներ, որտեղ Օհանյանին նրբորեն հասկացվում է, որ իր տիկնոջ՝ զգեստների եւ ծաղկեփնջերի նույնականացմամբ նկարվելու սովորույթը խնդրահարույց է, իսկ նախարարը հերոսաբար կանգնում է կնոջ մեջքին։ Սեյրան Օհանյանը միակը չէ։ Օրերս հավաստի աղբյուրները թարմ լուրեր փոխանցեցին Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու գործընթացից։ Ըստ այդմ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին այդ առիթով ասել է՝ ուզում ես վերադարձիր, չես ուզում՝ մի վերադարձիր։ Ընդհանրապես հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձանց վերաբերյալ հավաստի աղբյուրները միշտ այսպիսի կարեւոր տեղեկատվություններ են փոխանցում։ Եվ հիմա պարզ չէ, ո՞ւմ թերացումն է, որ չենք իմացել, թե երբ եւ ինչպես է Վիգեն Սարգսյանի գլխում ծագել ՀՀԿ-ին անդամակցելու միտքը եւ ինչ մետամորֆոզների է ենթարկվել, աղբյուրների՞, թե՞ լրատվամիջոցների։ Ինչ-որ մեկն ակնհայտորեն իր գործը լավ չի կատարել։ Երեկ ԶԼՄ-ներից շատերը ստիպված էին վերլուծել, թե ինչու է Վիգեն Սարգսյանը նման քայլի գնացել, ինչ է դա նշանակում եւ այլն։ Պետք է ասել, որ այդ վերլուծությունները շատ ավելի հետաքրքիր էին, քան հավաստի աղբյուրներից ստացածները կլինեին։ Իհարկե, աշխարհի բոլոր լրատվամիջոցներն են օգտվում անանուն աղբյուրներից, եւ նրանցից ստացած տեղեկատվությունը երբեմն ամենաարժեքավորն է լինում։ Բայց յուրաքանչյուր ԶԼՄ այդպիսի արտադրանք թողարկում է ամիսը երկու անգամ, թող լինի՝ շաբաթը մեկ անգամ։ Ընդ որում, որքան հեղինակավոր է լրատվամիջոցը, այնքան քիչ է պատահում այդ ժանրի լուրը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սխալվելու հավանականությունը։ Դժվար է ասել երբվանից, բայց հայկական ԶԼՄ-ների արտադրանքի առյուծի բաժինը կազմում է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը։ Դրանք, որպես կանոն, ճիշտ դուրս չեն գալիս, բայց կարծես որեւէ մեկին դա առանձնապես չի հուզում։ Օրինակ, կարելի է ամսվա ընթացքում 4 անգամ գրել, որ հաջորդ ամիս համաներում է լինելու, որովհետեւ այդպես են փոխանցում նախագահական նստավայրի հավաստի աղբյուրները։ Հաջորդ ամիս 5 անգամ գրել, որ համաներման հարցում խնդիրներ են առաջացել։ Հետո նորից գրել, որ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում համաներումը լինելու է, բայց թե կոնկրետ երբ, մի քիչ դժվար է ասել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am