Դավիթ Բաբայան. «Այնպիսի մարդիկ են շահարկում, այնպիսի կեղտ են սկսել գրել, որ չես ուզում կարդալ»

Եթե Հայաստանի Հանրապետությունում «1000 դրամների մասին» օրենքն ընդունվի՝ չի բացառվում, ու մեզ մոտ նույնպես այդ հարցը մտնի օրակարգ։ Այդ մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Դեռեւս չի քննարկվում հարցը, բայց կարծում եմ, որ Ղարաբաղում մեծամասնությունը կողմ կլինի դրան։ Բանակին ազգովի սատարելը շատ կարեւոր է»,- ընդգծեց Բաբայանը։ Անդրադառնալով հնարավոր ռիսկերին եւ յուրացումների հնարավորությանը՝ ԼՂՀ նախագահի խոսնակն ասաց, որ առաջին հերթին այդ միջոցները պետք է օգտագործվեն նպատակային, եւ պետք է վերահսկողությունը լինի ամենաբարձր մակարդակով։ «Ես հասկանում եմ, որ կան սոցիալական խնդիրներ, մարդկանց վիճակը բարդ է։ Բայց կան նաեւ ընդգծված քաղաքական շահարկումներ՝ հոգեբանական հարթությունում եւ տեղեկատվական դաշտում։ Երբ որ որոշում ենք ընդունում ազգովի մեր բանակին օգնելու, իհարկե պետք է ամեն ինչ արվի, որ ամեն ինչ լինի թափանցիկ։ Բայց բանակին սատարելը ցանկացած հայրենասեր մարդու պարտքն է: Ի վերջո, զինվորները, որոնք կանգնած են սահմանին եւ հսկում են մեր անդորրը, պետք է աջակցություն զգան։ Դժբախտաբար, տեսնում ենք, որ այնպիսի մարդիկ են շահարկում, այնպիսի կեղտ են սկսել գրել, որ չես ուզում կարդալ։ Մենք գտնվում ենք հենց սահմանին, նման շահարկումները, որոնք իմիջիայլոց շատերն անում են նույնիսկ չլինելով Հայրենիքում, շատ տհաճ են»,- ասաց Բաբայանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am