Երեւանում վտանգված են հին, իրենցից արժեք ներկայացնող, բայց ոչ 100 տարին գլորած շենքեր

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակում, որը կլինի պահպանական գոտու նախագիծ՝ նպատակ ունենալով պահպանել նաեւ հուշարձանի միջավայրը՝ գծելով «անձեռնմխելիության» որոշակի սահմաններ։ Այդ օրինագծի դրույթներից մեկն էլ այն է լինելու, որ 1 00 տարին լրացած ցանկացած շենք դառնում է պատմամշակութային հուշարձան։ «Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ ողջունելի է, որ վաղեմության չափանիշը կմտնի օրենքի նախագծի մեջ, բայց, ըստ նրա, դա ոչ մի զգալի արդյունքի չի բերի, քանի որ վաղեմությունը սահմանափակվում է 100 տարով. «Չարժե վաղեմությունը սահմանափակել կոնկրետ տարեթվով։ Այսօր Երեւանում վտանգված են հին, իրենցից արժեք ներկայացնող, բայց ոչ 100 տարին գլորած շենքեր։ Ինչ են լինելու այդ շենքերի ճակատագրերը՝ քանդվելո՞ւ են»։ Մարիամ Խաչատրյանն ընդգծում է՝ չափանիշները պետք է շատ լինեն հայաստանյան «վայրի» պայմաններում, գուցե ավելի շատ, քան քաղաքակիրթ երկրներում։ Այս կամ այն շենքը հուշարձան սահմանելիս պետք է գործեն շատ չափանիշներ եւ ոչ միայն ճարտարապետական արժեք լինելը։ Այդ չափանիշներից կարող են լինել շենքի հասակը, նրա եզակի ճարտարապետական կառույց լինելը, անվանի եւ ընդունված ճարտարապետի ստեղծագործություն լինելը, վառ քաղաքային ճարտարապետական օրինակ լինելը, քաղաքային միջավայր ստեղծելը, ճարտարապետական կամ քաղաքաշինական եզակի հոսանքներին պատկանելը, բնակիչների հարազատ վայրերը եւ այդպես շարունակ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am