Խաչատուր Քոքոբելյան. Ցուցակը, որ կներկայացնենք, վստահաբար կարող եմ ասել, անակնկալների պակաս չի ունենա

Պարզվում է՝ նախընտրական շրջանում իշխանությունը ոչ միայն սեփական խնդիրներն է կարգավորում, այլև ընդդիմադիր դաշտի հոգսերն է հոգում։ Այս օրերին վճռվում է արևմտամետների ճակատագիրը՝ խորհրդարանում ներկայացված այս քաղաքական ուժերի և անհատների համախմբման աշխատանքներ են ընթանում։ Իշխանությունում դեռ չեն կողմնորոշվել՝ խորհրդարանական լիբերալներից որի՞ թևի տակ պետք է «ծվարեն» մյուսները. «Լուսավոր Հայաստանի՞», թե՞ «Ազատ դեմոկրատների»։ Որոշ տեղեկություններով, ավելի ծանրակշիռ է Խաչատուր Քոքոբելյանի «թևը», սակայն այս գործընթացները դեռ խմորման փուլում են, ու ամեն ինչ կարող է այլ սցենարով ընթանալ։ Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին: – Տեղեկություններ կան, որ լիբերալ հայացքներ ունեցող ուժերի միավորման գործընթաց է մեկնարկել։ Այդպե՞ս է։ – Ցանկացած կայացած քաղաքական ուժ, առավել ևս լիբերալ դաշտը ներկայացնող, պետք է իր ողջ գործունեության ընթացքում զբաղվի ազատականների համախմբմամբ։ Համենայն դեպս մենք այդպես ենք վարվել։ Այսինքն` հավաքել համախոհների, որոնք առանցքային խնդիրների շուրջ միանման են մտածում։ Սա չի նշանակում, որ այլ հարցերի վերաբերյալ բազմակարծություն չպետք է լինի։ «Ազատ դեմոկրատներն» ամեն ինչ կանի, որ մեր հայացքները կիսող անհատները, ուժերը համախմբվեն ու միասին հանդես գան։ Այսօր քննարկվում է նաև ողջ ընդդիմադիր դաշտի համախմբման հարցը, ինչի առնչությամբ, անկեղծ ասած, թերահավատ եմ։ Կարծում եմ, դա «չաշխատող» միավորում կարող է լինել, քանի որ պետք է համախմբվել հանուն ինչ-որ գաղափարի։ Հանուն իշխանափոխության համախմբվելը ճիշտ չէ։ Այդ փոփոխությունից հետո քաղաքացուն պետք է հասկանալի լինի, թե ինչ Հայաստան ենք ուզում կառուցել։ – Իսկ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ կա՞ն, ովքե՞ր կլինեն ձեր ցուցակում։ – Ոչ միայն ուժերի, այլև անհատների, որոնք հասարակական կյանքում մեծ դերակատարում ունեն։ Կան մարդիկ, որոնք հասարակության լայն զանգվածներին ճանաչելի չեն, բայց պակաս ներդրում չունեն Հայաստանի զարգացման գործում։ Այս առումով, այն ցուցակը, որ կներկայացնենք, վստահաբար կարող եմ ասել, անակնկալների պակաս չի ունենա։ Մենք կկարողանանք ավելի մեծ ներկայացվածություն ապահովել ԱԺ-ում և վճռորոշ դերակատարում ունենալ որոշումների ընդունման վրա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am