ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործն ուղարկվեց դատարան. հայտնի է դատավորի անունը. Armtimes.com
Armtimes.com-ի փոխանցմամբ՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործը նոյեմբերի 11-ին ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում