Բրյուսելում հրապարակվել են ԼՂՀ հանրային ընկալումների մասին սոցհարցման տվյալները

Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաև Հայաստանի Հանարպետության կազմին միանալ ցանկացողների թիվը՝ նախորդ՝ 2015թ. տվյալներով 91.7%-ից աճելով մինչև 95.1% 2016-ի համար: Նշենք նաև, որ բնակչության շրջանում հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անվտանգությունը: «ԱյՓիԷսՍի»քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը երեկ՝ նոյեմբերի 17-ին, Բրյուսելում եվրոպական դիվանագետների, լրագրողներիև տարածաշրջանով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումների, արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային ընկալումների, միջազգային ճանաչման և հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրների վերաբերյալ անցկացված վերջին սոցհարցման արդյունքները: Հետազոտությունը իրականացվել է 2016 թվականի հուլիսին (ապրիլյան քառօրյա պատերազմից կարճ ժամանակ անց)՝ 1081 ընտրանքով, մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 7 շրջաններում: Հետազոտության արդյունքները համեմատական վերլուծության են ենթարկվել«ԱյՓիԷսՍի»-ի կողմից 2015թ. մարտին ԼՂՀ-ում իրականացրած համանուն սոցհարցման արդյունքների հետ: Ստացված տվյալներըփաստում են որ վերջին մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության համախոհների թիվը: Այս հարցում նշանակալի միտումներ են նկատվել  բնակչության երիտասարդ և կրթված զանգվածի շրջանում: Վերջիններսմեծապես աջակցում են անկախությանը (18-ից 30 տարեկանների 61.2% անկախության կողմնակից են, բարձրագույն կրթություն ստացածների 53.6%-ը անկախության կողմնակից են): Պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում կառավարության գործունեության հանդեպ հանրային դժգոհությունը աճել է ավելի քան 2 նիշով, միաժամանակ բնակչության 78,6%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը ճիշտ ուղու վրա է: Խաղաղության և պատերազմի հիմահարցը շարունակում է մնալ բնակչության մտահոգության առաջնային խնդիրը հարցվածների կեսից ավելիի համար: Գործազրկության և ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրները համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են: Նշենք, որ բնակչության շրջանում արտագաղթի միտումները շատ ցածր տոկոս են կազմում: Վերոնշյալի իրողության առնչությամբ Հովհաննես Գրիգորյանը մեկնաբանեց. «Հետաքրքական է, որ արտագաղթի միտումների տոկոսային հարաբերակցությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում ամենացածրն է Հարավային Կովկասի երկրների հետ համեմատությամբ: Փաստորեն, Ղարաբաղի բնակչությունը, չնայած ապրիլյան լայնամասշտաբ գործողություններին, մտադիր է մնալ երկրում և պայքարել անկախության համար, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բնակչության, որտեղ նկատվում են արտագաղթի միտումների բարձր տոկոսայնություն»: Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի բնակչության քաղաքական հասունության մակարդակը. ««Քառօրյա պատերազմը» փոխեց իրադրությունը, բայց դա հիմնավոր փոփոխություն չէր: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շատ հասուն մոտեցում է ցուցաբերում իր դիրքորոշման մեջ, հատկապես Արցախի հանրապետության անկախության ճանաչման առումով»: Պարոն Էնգելի կարծիքով, չնայած ժողովուրդը ավելի շատ է սկսել քննադատել իշխանություններին, այդուհանդերձ, ուժեղ լոյալություն է դրսևորում սեփական երկրի հանդեպ, իսկ իրավիճակի հետագա հնարավոր սրումները ավելի կուժեղացնեն այդ միտումները: Հետազոտության արդյունքերի քննարկման ավարտից հետո EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն նշեց, որ ուրախ է տեսնել Ղարաբաղի բնակչության վճռականությունն ու տոկունությունը՝ չնայած ադրբեջանական ագրեսիային և իրավիճակը ապակայունացնելու փորձերին: Ըստ վերջինիս՝ բավականին շատ են մտահոգություններընման բռնությունների կրկնություն մասով, սակայն ԼՂՀ բնակչությունը պայքարում է խաղաղության համար՝ վստահելով ԵԱՀԿ Մինսկի կարգավորման գործընթացին և միջազգային հանրությանը: «Որպես Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ԵՄ-ին հուսախաբ չանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Պետք է շարունակել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալով, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքչկա, և զինադադարի նոր խախտումներն այլևս անթույլատրելի են»,- ասաց նա: ՏԵՂԵԿԱՆՔ. Հարցնումն իրականացվել է«ԱյՓիԷսՍի»քաղաքականևսոցիոլոգիականխորհրդատվությունների ինստիտուտի կողմից ԼՂՀ ԱԳՆ պատվերով: Հարցման արդյունքները ամբողջապես հասանելի են ԱՅՍՏԵՂ: EuFoA-ն  ուրախ կլինի տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն և մեկնաբանություններ ըստ անհրաժեշտության: Խնդրում ենք դիմել EuFoA բրյուսելյան գրասենյակի կոորդինատոր ՝ Ալեքսանդրա Ռոուսիին՝ [email protected] +3222331101  կամ EuFoA երևանյան գրասենյակի կոորդինատոր Տաթև Հայրապետյանին՝ [email protected] +37477427383: EuFoA ծրագրերի մասին տեղեկատվությունը հասանելի է www.EuFoA.org-ում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am