Նոր մանրամասներ՝ Չարբախում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից. դրդապատճառը եղել է Ճըվճըվ Արոյի խոշոր գումարային պատմությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծաված քննչական խմբի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրից ազատ է արձակվել Չարբախում աղմակահարույց սպանությունների փաստով քրեական գործի շրջանակում ձերբակալված, Շիրակի փողոցի 13 շենքի բնակիչ Անժելա Մանուչարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն քննիչի որոշմամբ ձերբակալվել են Շիրակի փողոց 13 շենքի 5 բնակարանի բնակիչ, 27-ամյա Արտակ Նազարյանը, Շիրակի փողոցի 13 շենքի բնակիչ, 46-ամյա Պետրոս Իսրայելյանը, ով ավելի շատ հայտնի է Թոփալ Գեղամ մականվամբ և Երևան քաղաքի Խորենացի 11 շենքի 1 բնակարանում հաշվառված, սակայն ժամանակաաորապես Երևան քաղաքի Վարդանանց 10 շենքի 22 բնակարնում բնակվող, 52-ամյա Ռուբեն Խաչատրյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս այս պահին ներգրավված են որպես վկաներ, իսկ Ռ. Խաչատրյանը ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի փեսան է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունների պատճառը եղել է այն, որ հանցագործ աշխարհում վարկաբեկված Արա Վարդանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է Ճըվճըվ Արո մականվամբ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում բնակվող, ոսկու գործով զբաղվող ինչ- որ մարդկանց ժամանակին 20 հազար ԱՄՆ դոլար է տվել՝ ինչ-որ գործի մեջ դնելու և շահույթ ստանալու համար: Ճըվճըվ Արոյին այդ անձինք ժամանակին վերադարձրել են 18 հազար ԱՄՆ դոլար և խոստացել, որ որոշ ժամանակ անց առանց տոկոսների նրան պատրաստ են վճարել ևս 8 հազար ԱՄՆ դոլար, սակայն Ա. Վարդանյանը մերժել է այդ առաջարկը, ասելով, որ ինքը պետք է ստանա «չոր» 20 հազար դոլար: Մերժում ստանալուց հետո Ճըվճըվ Արոն դիմել է Թոփալ Գեղամ մականվամբ Պետրոս Իսրայելյանի օգնությանը, սակայն Պ. Իսրայելյանը իր աղբյուրներով ճշտել է, որ Ճըվճըվ Արոն ագահորեն «համը հանել է» և նրան հայտնել է, որ ինքը չի կարող այդ հարցով օգնել նրան ու այդ ժամանակ Ճըվճըվ Արոն ոչ տարել, ոչ բերել՝ Գեղամին ասել է. «Ուրեմն՝ եթե սկզբից մտել ես խաղի մեջ ու համաձայնվել ես ինձ օգնել ու հիմա ձեռքերդ լվանում ես, այդ գումարից մի բան էլ ավելի քեզանից ենք ստանալու»: Որոշ ժամաանկ անց Ճըվճըվ Արոն ճշտում է, որ Մուշեղ Մուշեղյանը, ով ժամանակին եղել է Նորատուսցի եղբայրներ Արա և Ալիկ Բանդուրյանների վարձու կամակատարը, դիմում է նրա օգնությանը, խոստանալով, որ եթե Մուշեղը կարողանա Գեղամից ու վարդենիսցիներից ստանա ողջ գումարը՝ ինքը վարձահատույց կլինի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մուշեղյանը նախկինում իրոք եղել է Նորատուսցի եղբայրների կամակատարը, սակայն 2 տարի առաջ նորատուսցիները մի քանի անգամ գումար են տվել Մուշեղին, քանի որ կասկածել են, որ նա թոքերի խնդիր է ունեցել՝ որպեսզի նա զբաղվի իր առողջությամբ, սակայն եղբայրները ճշտել են նաև, որ Մուշեղը այդ գումարը օգտագործել է թմրամոլությամբ զբաղվելու մեջ՝ «լցնելով երակները»՝ ինչպես մեզ հետ զրույցում նշում էին իրավապահ համակարգին մոտ կանգնած անձինք: Դրանից հետո եղբայրները վռնդում են Մուշեղին և այդ մասին շատ լավ իմանում է նաև Ճըվճըվը: Հանցագործություն կատարելու օրը Մուշեղը՝ զինված Մակրով տեսակի ատրճանակով, մի քանի հոգով գալիս են «Լիա» գեղեցկության սրահ, նախ դրսում են միմյանց հետ այդ թեմայի շուրջ զրույց ունենում, որից հետո Մուշեղն իջնում է նկուղային հարկ և գործի դնում Մակարով տեսակի ատրճանակը: Ծայրահեղ ծանր վիրավորին՝ Գևորգին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահանում է՝ տեղափոխում է Պ. Իսրայելյանի՝ Թոփալ Գեղամի տղան՝ Գոռը, ով աղմուկի ժամանակ տանից իջնում է ցած և տեսնելով վիրավորին՝ մեքենայով տեղափոխում է հիվանդանոց: Սակայն, մինչ մահացու հրազենային վնասվածք ստանալը՝ վիրավոր Գևորգը արդեն ներսում ընկերներին ասում է. «Տղերք, գազովի չի, մարտականա, էս ...ի տղեն նասմերծ խփումա»,- ու առաջ գնալով՝ բռնում է Մուշեղին: Վերջինս էլ կրակոցներ է արձակում և կրակոցներից մեկը անցնում է վիրավորի միջով և կպնում Մուշեղին, քանի որ, կարելի է ասել՝ «նրանք գրկախառնված են եղել» և այդ «գրկախառնվելու» արդյունքում Մուշեղը անկանոն կրակոցներ է արձակում, ինչի հետևանքով էլ մյուսներն էլ են հրազենային վնասվածք ստանում: Մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեց նաև, որ Թոփալ Գեղամի քավորը հայտնի գործարար, Շինանյութի Սերգեյն է, մինչդեռ Սերգեյը ոչ թե Գեղամի, այլ նրա տղայի՝ Գոռի քավորն է, ում էլ Սերգեյը տվել է իրեն պատկանող ավտոլցակայանը, որպեսզի աշխատացնի և այդ գումարով հոգա իր սոցիալական խնդիրները: Նորտուսցի եղբայրների անունը այդ գործում փորձում են ներքաշել ինչ-որ անձինք, այդ թվում նաև Մուշեղի ընտանիքի անդամները, ովքեր լավ գիտեն, որ 2 տարի առաջ Մուշեղին նորտուսցի եղբայրները հեռացրել են իրենց շրջապատից ու հիմա այդ մարդիկ, փորձում են զոհերի արյունը օգտագործել իրենց նպատակին՝ փորձելով նորատուսցի եղբայրներին ներգրավել այս քստմնելի հանցագործության մեջ, մինչդեռ քննչական մարմինների աղբյուրներն ասում են, որ այդ ամենը մտածացին են և փորձում են քննչական մարմնին շեղել բուն հանցագործությունը բացահայտելուց: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Թոփալ Գեղամ մականունը Պ. Իսրայելյանը ստացել է, երբ մի քանի տարի առաջ ավտովթարի հետևանքով վնասել է ոտքը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am