Թրամփի ավագ խորհրդատուն հայ է.Լուսանկարներ

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակը տեղի է ունեցել PR մարտավար, հայկական ծագումով ամերիկացի Քիտ Նահիգյանի օգնությամբ։
Barev.today-ը նշում է, որ հունիսին Դոնալդ Թրամփի  շտաբը հայտնել էր ընտրական շտաբի նոր ավագ խորհրդականի  անունը. նա հանրապետական Քիտ Նահիգյանն էր, ով ղեկավարում է վաշինգտոնյան  Nahigian Strategies ընկերությունը, որը զբաղվում է PR-մարտավարությամբ, հասարակության հետ կապերով։
Քիտի հետ  Nahigian Strategies-ում  որպես գլխավոր իրավախորհրդատու եւ հասարակակական քաղաքականության գծով տնօրեն աշխատում է նրա եղբայր Քենը։
Քիտ Նահիգյան
Քեն Նահիգյան
Ներկայացնում ենք մեր հայրենակցի մասին մի քանի հետաքրքիր փաստ.
1. Վերջին 20 տարիներին Քիտի առանցքային գործունեությունն ուղղված է քաղաքական եւ կառավարական խորհրդատվությանը. նահանգապետերի, կոնգրեսմենների խորհրդատու, Բուշի առաջին ադմինիստրացիայի աշխատակից։ Նա եղել է ԱՄՆ փոխնախագահի հատուկ օգնական, Նյու Ջերսիի նահանգապետի հատուկ օգնական եւ այլն։
2. Քիտն իր հարցազրույցներում բազմիս է նշել, որ յուրաքանչյուր ընկերություն իր պատմությունն ունի՝ կարեւորը այն գեղեցիկ գրելն է։ Քիտի ընկերությունն ԱՄՆ-ում խորհրդատվական ամենաթանկ ընկերություններից է։
3. Նա հանրապետական կուսակցության նախընտրական մրցավազքի ակտիվ մասնակիցներից է։
4.  Horizon Weekly հրատարակչությունը նշում է, որ հատուկ ստեղծագործական մոտեցման համար Քիտ Նահիգյանին անվանում են «հայկական Ֆելինի»։
5.  Nahigian Strategies ընկերության կարգախոսն է "Big Ideas, Bigger Results”։
Քիտ Նահիգյանը հանրային կերպար չէ եւ նախընտրում է ստվերում մնալ։ Մամուլը գրում է, որ նա չի մեկնաբանում ԶԼՄ-ներին հետաքրքրող հարցերը։ Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Նահիգյանը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Թրամփի ավագ խորհրդական։
hayacq.com

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am