Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է նաև ոստիկան Արթուր Վանոյանի սպանության համար. Armtimes.com
Armtimes.com-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկանության գնդապետ 49-ամյա Արթուր Վանոյանի սպանության համար: Վանոյանը, հիշեցնենք, սպանվել էր հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հարձակման հետևանքով: Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է նաև ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում